Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քանց վարդալույս արևակ
Ի խնձորի տերևակ,
Հանց Երասխա նունուֆար
Գլխիկն ի ցող շարուշար,
Հանց զամենն ա՛յլ գեղեցիկ
Նազի Սանդուխտըն բամբշիկ:
Կուսանք Հայոց, նոր շուշան
Տեսեք ի դաշտ Շավարշան։
Սիպտակ սարերն յայնոր տես՝
Հալին, լինին կարմրերես.
Ծառք ու ծաղկունք տան պըպլուկ[1],
Խոսի ամեն պըլպըլուկ.
Նարկիզ աչեր բյուր հանե,
Ուր որ Սանդուխտ անցանե.
Յայնոր շընչեն հավասար,
Ծածկին ծաղկով ձոր ու սար։
Կուսանք Հայոց, նոր շուշան
Տեսեք ի դաշտ Շավարշան։
Բարձրապըսակ ճակատներ՝
Հողու հավսար են եկեր.
Ոսկի գոհար հատ ցանած
Զորն են լերին հասուցած,
Եվ մարգըրտե բարկ ավազ,
Ուր որ անցնի հեզանազ
Հայոց օրիորդըն Սանդուխտ՝
Տոտանց հետկին[2] գան ի յուխտ:
Կուսանք Հայոց, նոր շուշան
Տեսեք ի դաշտ Շավարշան։
Թագվորորդի կտրիճներ,
Ընդ դարպասնին դուրս ինկեր,
Ի յԱլանուց, մինչ Պարսիկ,
Մինչ ի Հռովմ, մինչ ի Հընդիկ
Բերանաբաց կու նային,

  1. Բողբոջ:
  2. Հետք ոտից: