Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մայրըն լալով ետ դառնայր.
Կըտրիճ տըղա, ծեր հալվոր,
Լայր ամեն հայ սըգավոր։
Կուսանք Հայոց, նոր շուշան
Տեսեք ի դաշտ Շավարշան։
Ամենք կանչեն. «Թագուհի՜,
Ողորմե՛ Հայ աշխարհի.
Քո թագվոր հորդ արևուն,
Քո աննըման լուսերուն.
Ապրի՛ր, Սանդուխտ, ե՛կ ապրիր,
Մի՛ բերեր մութ, մի՛ մեռնիր.
Սանգուխտ, ամենս քեզ գերի,
Ոզորմե՛ հայ աշխարհի»։
Սանդուխտ երկնից լըսէ լոկ
Եվ լացերուն կա անհոգ։
Լալով զինվորքն հառաջ գան,
Զենքերն ի յուս կու դողան։
Շատ լարեցան աղեղունք,
Շատ թափեցան դիակունք.
Բայց չըգըտավ մահ տեղի
Ի գեղեցիկ Սանդըխտի։
Կուսանք Հայոց, նոր շուշան
Տեսեք ի դաշտ Շավարշան։
Նըման ծաղկանց կարկտահար,
Երբ նա գիտեց զորս հազար
Զիրար զարկած և ընկած,
Ու զմահ իրմեն սարսափած,
Շարժեց զճակատըն սիրուն,
Արտսունք ածեց աչերուն,
Եվ հառաչեց առ Հիսուս,
«Տե՛ր իմ, հրաման տուր հոգուս»։
Երիտասարդ մի հանկարծ
Կայծակնաթափ սուր շողաց.
Ուսկի՞ց արդյոք էր եկեր.
Դահի՞ճ, թե տաք սիրո տեր.
Երկի՞նք, թե հա՜յրն էր ղըրկած.