Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դուք այլ պանդուխտ հարազատք, Արշակունիք տընաշեն՝
Որ զՀայկազանց հին անունն հըռչակեցիք յազգս ամեն,
Ի Կամախա կամարեն խըլված յանգութ գերողաց,
Եւ ի կտրիճ տիրասեր մանկանը նորեն ազատած,
Գըլուխ գլխի խառն ի քուն Ավագ Մասյաց մոտ վըհին,
Արդյոք խորհուրդ ընելով դեռ կու հիշե՞ք ըզվրեժն հին:
Դու այլ ո՞վ մեծդ հըսկայիր և թագվորաց, սուրը Տըրդատ
Որ զցանկալիս քո թողած՝ զերեղ, Դառնի ու Արտաշատ,
Զահեղ գըլուխդ վերուցիր և յետ մահուդ ահավոր
Մինչ ի հանգիստըն Հոգյաց վանաց առիր քուն մայլ նոր,
ԶԵփրատ թողած՝ զորով վազ տըվիր երագգ ի մի քայլ
Քարածորան Տիգրիսի լըսես զխոխոջ այլևայլ,
Արդյոք հերի՞ք քեզ տեղդ այդ, թե դարձյալ շարժ տաս քարանց,
Եվ ի Սեպուհ կամ Մասիս վազես՝ ըզմահն այլ սանձած:
Եվ դուք կարմիր Վարդանա վարդանըման դուք ընկերք,
Որ յԱրտազու դաշտերեն մինչ ի Համշենն եք քըներ,
Արդյոք ձեր սուրբ արյան գին աշխարհիդ բաղդն հիշելով
Շարժե՞ք դեռ զքաջ բազկընիդ հոգիներուդ կըրակով:
Բագրատունի՛ք շինարարք, յԵրազգավորս և Բագրան
Կու փընտըռե՞ք զդաստակերտ ձեր ու զհետին քընարան.
Եվ յաշտարակըս քաղքիդ՝ յազնիւն Անի աչք ձըգած
Գըլուխ շարժեք, և երկիրըս սասանի սարսափած.
Տաճար, դարպաս, վանք, խորան՝ սփռին յերկիր ավերակ,
Շենք և անշենք գերեզման լինին Հայոց բովանդակ...
Խավար վերա խավարի հազած կանգնի սև գիշեր.
Նահապետիս սիրտն այլ սև. աստվա՜ծ, զմեղս հարց մի՛ հիշեր...

Արդ իմ լուսնակ, փութա՜ յամպերեդ
Ե՛լ փարատե զմութ նահապետիս.
Սփռե՛ յերկիր դեղձան վարսերեդ,
Հետ քարերուս կապե զսյուն սըրտիս.
Հանդարտ ու լուռ է շուրջըս բոլոր,
Երկիրս ի քուն, երկինք կիսարթուն.
Լուսնա՜կ, վառե՛ զկանթեղըդ կըլոր
Ի գերեզմանս իմ հարց հայկազուն.