Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ճերմակ թևոք, գըրկով երերուն
Երկընցու զջահդ յամպերուդ միջեն
Սարից գըլխեն, ետանց ծառերուն,
ՅԱրարատայ երկճիղ գագաթեն։
Սարն ի սարին դիզած տասըն տակ,
Ձյունակույտ սառն ի վըրայն հինգ բարդ,
Ու այլ ի վըրայն քո լույս սըպիտակ,
Ու այլ ի վըրայդ իմ արտսունք հրազարդ.
Արդյոք հալե՞ն, արդյոք տի մաշե՜ն
Զթանձըր պատանք գերեզմաններուս,
Արդյոք ի խորշն հասնի՞ն քարեղեն
էրվալ զանլաց ոսկերք հայրերուս...
Ա՜հ, ո՜հ... լըսե՞ք, ոդիք Հայկազանց,
Նահապետիս լըսե՜ք հառաչանք...
Լըսեմ, լըսեմ ես ըզձայն հարանց,
Ահա շարժին, բացվին գերեզմանք։
Բարև՜, հանգի՜ստ ձեզ, հին Հայկազունք,
Որ մշակեցիք զագարակ Նոյա,
Եվ թե ելան ձեր դեմ դյուցազունք,
Ընկան հընձոց պես յարտիդ վերա։
ՅԱղցից ծոցեն կանգնած մըրմռալով
Թագապըսակ ահեղ ճակատներ,
Վարդանք, Վահանք ըզվրեժդ առնըլով,
Հարին զՍասան, հանգչեցե՛ք զքուն ձեր։
Ո՜վ Հայրապետք սուրբք, փառք աշխարհիս,
Որ նընջեցիք ի մատրանց ներքև,
Նայեցեք մեկ մայլ վերա երկրիս,
Որ յաչւընուդ ծագե նոր արև։
Եվ դուք կտրիճ, սիրուն զորականք,
Կրակաթափ թուրք, մահացան բազուկք,
Քաղցր հայրենյաց պարիսպք և պահանջք,
Ձեր քիրտն ու արյուն անմահ, անմոռցուկք.
Դարձիք ամենքդ, առեք հանգիստ քուն,
Նահապետ լա զձեզ, հիշեն որդիք.
Ահա վըկա լուսնակըս փայլուն,
Դարձի՛ք մըտեք ի քուն հանդարտիկ։