Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հա՜յ ազգ, հա՜յ հանճար, քունն է զքեզ բռներ,
Քո՜ւն թանձր և երկայն, բայց ոչ մահ անհույս,
Ո՞վ արթընցընե զազգն իմ ի նոր լույս.—
Ես հազարներ տամ այնոր, տամ բյուրեր,
Որ զաչքըն բաց ըներ,
Ու չըլլա՞ր անցեր։

Ո՞վ բանա զՀայկայ աշխույժ աչուկներ.
Ո՞վ, ո՞վ կանգնե զքեզ, հանճար հայրենի...
Ե՛լ, կանգնե՛ դու զքեղ, զավակ ես երկնի.
Լո՞ւյս ծագե մըթեդ, ե՛լ, կանգնի՛ր ի վեր.
Հերիք քընացեր.
Գիշերդ է անցեր...

Կերդնու Նահապետ, կանչե ձեզ, Հայե՜ր,
Հանճարն է մեզ կյանք. ըզնա վառեցեք,
Մեծ, պզտիկ՝ այտոր սիրով վառվեցեք։...
Ծագե՜, հայ հանճար, փայլե՛ բյուր բոցեր,
Իմանան ազգեր՝
Թե Հայք չե՛ն անցեր։