Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՎԵՐՋԻՆ ԵՐԳ


ՎԻՐԱՎՈՐ ԲԱՄԲՌԱՀԱՐԻՆ


Հետ սևահոն աղեղնավոր կըտրըճաց՝
Որ անգուման արուն են զդաշտըս ծաղկած.
Ես, որ անփորձ, անգետ նետի և սըրո
Լուկ շարժեի զսիրտըս կըռվի և սիրո,
Եվ ես Փառեն բամբռահարի
Հայոց քաջացս հավասար
Ընկնիմ ծաղիկ հողմավար։

Կոտրեր է ձախս. այլ ի՞նչ պիտ՝ ինձ ասպարիկ.
Աջիկս է ողջ, աջիկս ուզե զյուր գործիք...
Գնացեք ճորտեր յանտառն, ուստից հովըս գա,
Կարմրիկ բամբռիկս ի կաղմըխին ման կուգա.
Հոն յառւըտուն կախեցի,
Երբ ըզնիզակն ընտրեցի.
Կանաչ արևս սևցուցի։

Ի ժիր ի ժիր գնացեք, դարձե՛ք, այ ճորտեր.
Մըշուշ մահուն պաղ պաղ յաչուիս է նըստեր.
Փութա՛, Թորիկ, մեր Շաղկերտու քրմարան,
Ձենե՛ քրմաց, որ պատրաստեն գերեզման.
Ձենե՛. «Փառեն բամբռահար՝
Հայոց քաջաց հավասար
Ընկավ ծաղիկ հողմավար»։
Իմ հոր, իմ մոր տապանաց մեջ զիս դըրեք.
Երեխայիցս արևուն սև մի՛ բերեք...