Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հողածածկ հորիզոնական երդիկներով։ Սկսած 11-րդ դարից՝ ապացույցներ շատ ունինք, որ այն ժամանակվա ճարտարապետները շատ ավելի գիտեին պարզ կրաշաղախ բետոնով վերնահարկի հորիզոնական երդիկներ շինելը, որոնցից մի քանիսը հասել են մեզ, ինչպես՝ եկեղեցական ընդարձակ գավիթներ, տապանատներ ու դամբարաններ, բայց հասարակաց ապարանքների, ժողովրդական մեծ փոքր տների վերնահարկը քարածածկ բետոն լինելու մասին տակավին ապացույցնեը չունենք. ուստի համոզված ենք, որ բոլորը վերջացած են հողածածկ երդիկներով։ Բազմահարկ շենքերի մասին հաստատապես գիտենք, որ յուրաքանչյուր հարկաբաժին զատված էր հորիզոնական ձգված գերաններով, որոնք, բնականարաբ, ծածկված էին տախտակամածով։

Այստեղ, փակագծերի մեջ, գուցե ավելորդ չի լինի մատնանշել հարկաբաժինների կառուցման մի հին սովորություն, որին ականատես եմ եղել թե իմ հայրենի երկրում[1], թե Բոլգարիայում: Թե իմ հայրենակիցների և թե բոլղարահայոց նախնիքը լինելով Հայաստանի հնագույն գաղթականները, թերևս իրենց հետ միասին բերել են վաղեմի շինարարական մի սովորություն և շարունակում են մինչև մեր օրերը, հին ձևով շինված տների մեջ։

Հարկաբաժնի հաստ գերանները բավական խիտ շարելուց հետո, վրան փռում էին բարակ ճյուղերի և փչալից խառնուրդի (այս խառնուրդին կամ խռիվին «աղետ» անունն են տալիս) մի շերտ՝ 15-20 սանտ. հաստությամբ. այս շերտի հաստության կեսից ավելին իջնում էր հորիզոնական ձգված գերանների կեսից ավելի ցած, իսկ գերաններից վերև փռում էին այնքան խիտ, որ գրեթե տակի գերանները հազիվ էին երևում: Այս գործողությունը վերջացնելուց հետո, վրան այնքան առատ ցեխ էին լցնում, որ ոչ միայն օծվում էր ամբողջ խռիվի կամ «աղետի» շերտը, այլև վերևից բարձրանում էր մինչև 7-10 սանտ. հաստությամբ. այս խռիվային շերտը բավական չորանալուց հետո, թե ներքևից և թե վերևից կրկին ծեփում էին դարմանով կամ քակորով խառնված ցեխի 4,5 սանտ. հաստությամբ մի նոր շերտով և կոկում։ Այսպիսով կազմվում էր բավական հաստատուն մի գետին և գործածվում առանց տախտակամածի։ Եթե ժամանակի ընթացքում ամենավերևի ծեփի շերտը բարակում, մաշվում էր ավլելուց կամ փորվելուց, նորից ծեփը նորոգում էին քակորախառն ծեփով. գույնը հաճելի դարձնելու համար, ծեփի շաղախին որոշ քանակությամբ սուրս (մի տեսակ կարմիր հող) էին խառնում: Պատահել եմ նաև սենյակների, որոնց հատակի ծեփի վերին շերտը փոխանակ ցեխի, կրաշաղախով էր ծեփված:

Շենքերի մնացորդներ կան, որոնց հարկաբաժինների համար հորիզոնական ձգված գերանների հաստության չափերը որոշ են տեղում մնացած նշաններով, կանգուն պատերի վրա գերանների ծայրերն անցկացրած քառակուսի ծակերը կարգով մնում են մինչև այժմ: Այս մասին շատ օրինակներ կան, սակայն այդ օրինակներից մեկը կարելի է հիշել, որ շատերն անտեսել են: Անիում, Ծաղկոցաձորի բարձունքի վրա կա մի բազմահարկ մեծ շինություն, որի միայն ստորին մասն է կամարածածկ, իսկ վերին հարկերը բոլորն էլ փայտահարկ են շինված, բացի արտաքին պատերից: Արտաքին պատերի վրա դեռ մնում են հարկաբաժնի հատակի համար գերաններ մտցնելու ծակերը՝ կարգով, որոնց գոյությամբ ոչ միայն կարելի է ճշտիվ չափել յուրաքանչյուր հարկի բարձրությունը, այլև կարելի է որոշել յուրաքանչյուր սենյակի քառակուսի չափերը: Գերանների ծակերը մոտավորապես 18-22 սանտ. տրամագիծ ունեն, իսկ թե այս գերանների վրա ինչ հաստությամբ տախտակամած էր շինված, կամ թե ներքևից առաստաղ ուներ, թե ոչ, հայտնի չէ: Սակայն չենք սխալվի, եթե ենթադրենք, որ գերանները շարված էին մաքուր սրբատաշ, ներքևից առանց առաստաղի. գերանները երևում էին կամ բոլորովին մաքուր և կամ ժամանակի ոճերով զանազան ծաղկանկարներ փորագրված: Այսպես ենթադրելու հիմք է ծառայում թե նմանօրինակ սովորությունը, որ հասել է մինչև մեր օրերը, և թե Անիի ժամանակակից գտնված առաստաղի գերանները, որոնք առանց տախտակով ծածկված լինելու, քանդակագործել են գեղեցիկ մանվածոներով: Այս քանդակազարդ գերանները պրոֆ. Մառի պեղումների ժամանակ գտնվեցին Անիում, միջնաբերդի պալատի ստորին մասերում, հասարակաց հատուկ բնակարանների ավերակների մեջ: Գերանների վրայի քանդակազարդությամբ ոճը ցույց է տալիս. որ անվրեպ պատկանում են Բագրատունի թագավորաց շրջանին. ամենայն հավանականությամբ

  1. [Շապին Գարահիսարը]: