BBBB, CCCC, B1B1B1B1, C1C1). բայց միևնույն ատեն նեղ ճակատներուն պատերը (նկ, 123, C1C1) հետզհետե և լայնացնելով և լայն ճակատներուն պատերը հետզհետե նեղցնելով (նկ. 123, BBBB, B1B1B1B1):
Որպեսզի աստիճանաբար դեպի հառաջ կարկառվող քարերը միմյանց վրա անհավասարակշիռ ծանրություն ավելցնելով` դեպի վար թափելու վտանգը չեզոքացնեն, հետզհետե նաև շարեր են արտաքին երեսը ուղղահայաց պատ, հյուսված ներքին հակուղիղին հետ (նկ. 123, DD) հառաջակարկառ քարերուն ծանրությունները հակակշռելու համար է, որուն բնական հետևանքն է այսօրվան արտաքուստ խորանարդածև գմբեթը։ Այս գործողությունը շարունակելով՝ որոշ բարձրության մը վրա ութ անհավասար կողմերը ինքնին հավասարվելով, կեդրոնին վրա կազմվեր է մի հավասարակողմ ութանկյուն: Այս բոլորը նկատելի է այսօր կետ առ կետ Տեկորի աաճարի գմբեթին վրա։
Կկարծեմ, որ ութանկյուն բացվածքը պատրաստվելեն հետո, բոլորովին ծածկելու գործողությունն ալ նույն ոճով շարունակված էր (նկ. 123, GG): Որովհետև քանի որ բոլորակի մը խարիսխ և գմբեթարթի կաղապարներ պատրաստելու արվեստը դեռ անծանոթ էր հայոց մեջ, հետևաբար չէ կարելի ենթադրել, որ այսօրվան տեսնված ամենայն կանոնավորությամբ կաղապարված գդակը (calotte) այն ժամանակվան շինվածը լիներ: Այս գործողության բնական ընթացքին հետևելով, արտաքուստ կազմված խորանարդին վրա դժվար է երևակայել մի ուրիշ ձև, քան բրգաձև ծածկույթը, միայն թերևս ավելի մի քիչ սուր և բարձր էր։
Այսօրվան տեսնված թե ներքուստ գդակը (calotte-ը) և թե արտաքուստ բազմակուսի կոնաձևը ամենայն հավանականությամբ 10-րդ դարուն շինված գործեր են։
Թեև 7-րդ դարուն գմբեթներու շինության կերպը բավականին զարգացած էր հայոց մեջ, սակայն անոնց մեջեն դեռ չեն անհետացած Տեկորի տաճարին գմբեթի նախնականությունը հիշեցնող գծերը։
Տեկորի տաճարին գմբեթին մեջ բարձրեն կազմված ութանկյուն բացվածքը 7-րդ դարուն իջած է ցած և պատրաստված է ուղղտկի չորս մույթերը միացնող աղեղներու բարձրության վրա (նկ. 124, AA)։ Անկյուններու վրա շեղակի դրված քարերը այլևս այնքան խոշոր են, նաև գմբեթարթ ձևով ներքևն ալ փորված ու քանդակազարդված (նկ. 124, BBB), որոնց զետեղումով միանգամեն կազմվեր է հավասարակողմ ութանկյուն բացվածքը։ Բայց որովհետև կազմված անկյունները տակավին որոշ չափով սուր էին, և վրայեն դարձված բոլորակ պսակը (corniche) ավելի պիտի կախվեր անկյուններու դատարկության վրա, ուստի անկյուններու սրությունը բթացնելու և բոլորակ շրջանակի մոտեցնելու համար, կազմված աղեղիկներու թևերուն վրա, անոնց հավասար բարձրությամբ, զետեղեր են ուրիշ ութը փոքրիկ աղեղներ ևս (նկ. 124, CC), որով անկյունները բազմապատկվելով՝ բացվածքը