շենքը, գրչով բացատրել դժվար է.թեև ես կներկայացնեմ այստեղ լուսանկարներ, սակայն ամբողջական տպավորություն ստանալու համար անձամբ պետք է գնալ Գառնի և տեսնել այդ շենքի սքանչելի բեկորները: Շատ քիչ բան է մնացել տեղին վրա շենքի բեկորներից. իբրև սրբատաշ քարի քարհանք, ամեն տեղ տանում էին քարերը շենքեր շինելու համար. նույնիսկ Էջմիածին, Երևան բերվել են ընտիր քանդակազարդ հունական խոյակներից: Ես ինքս անձամբ տեսա՝ Զոհրաբլու գյուղում՝ գյուղական եկեղեցիի փայտյա շենքի սյունի տակ Գառնիի սքանչելի խոյակներից մեկը դրված էր իբրև խարիսխ: Հետագայում Հայաստանի քարի արհեստավորներ առաջ են գնացել տուֆ քարերը քանդակելու մեջ. բայց Գառնիում բազալտ քարի վրա այդքան մեծության քանդակել ոչ միայն մեզ համար զարմանալի է, այլև օտար մեծ արվեստագետներ իրենց այցելության ժամանակ զարմանքի հետ հայտնել են նաև իրենց հիացմունքը:
Քրիստոնեական շրջանին ևս անընդհատ Գառնին կենդանի գավառ եղած է. դեռ 5-րդ դարում հսկայական մի եկեղեցի է շինված գյուղի հյուսիս-արևմտյան կողմը, որուն հյուսիսային և արևելյան պատերն են մնացել: Գյուղի արևելյան կողմը կան երկու ավերակներ, որոնց ժամանակը պարզ չէ, թերևս 11-12-րդ դարերու գործ են. սակայն այգիների մեջ կա այժմ մի փոքր, բայց վերին աստիճանի գեղարվեստորեն շինված մատուռ, որն արդեն կիսավեր վիճակի մեջ է:
Զարմանալի երևույթ է Հայաստանի համար, որ Տրդատա սարավույթի նման հռոմեական ոճով վերին աստիճանի գեղարվեստական շինությունը ոչ մի ազդեցություն չի ունեցել Հայաստանի ճարտարապետության վրա և ինքը մենակ է մնացել բովանդակ Հայաստանի մեջ, իբրև հռոմեական ոճի շենք. իսկ այդ շենքից ամիջապես հետո թե նույն շրջանում և թե Հայաստանի հեռավոր սահմաններում երբեք նույն ոճով շենքեր չգտնվելե զատ, հազիվ նշմարելի է, որ մեկ կամ երկու շենքերի մեջ Գառնիի շենքի մասնավոր գծերից օգտվել և խառնել են Հայաստանի զուտ արևելյան ոճի մեջ:
Այս տարվան ուղևորությանս վերջին սահմանը եղավ Երվանդաշատ և Երվանդակերտ ըսված երկու հին քաղաքներու ավերակները, որոնք ըստ Խորենացիի, կգտնվին Ախուրյան գետի աջ ու ձախ ափերուն վրա, Արաքս գետի խառնարանին մոտ:
Ճանապարհս Բագարանեն էր, ուստի առաջին անգամ հասա Ախուրյանի աջ ափը, ուր պետք է գտնվեր Երվանդաշատը:
Առաջնորդներս մի քանի ցիրուցան ավերակներ ցույց տվին գետեզրին մոտիկ: Քար ու քանդ եղած մի փոքր մատուռ կար, որուն քարերը հավաքած էին մի ուրիշ շինության մնացորդ՝ մանրիկ սրբատաշ քարերով. ասոնք, սակայն շատ հին դարերու շինություններ չէին, առառավելն 13-րդ կամ 14-րդ դարերու հազիվ հասնին:
Ասոնցմե քիչ հեռու, դեպի հյուսիս-արևմուտք կնշմարի մի ուրիշ շինություն, որ իսկապես բազմադարյան հնության դրոշմը ունի իր վրա. որձաքարի մեծամեծ զանգվածներով շինված են պատերը, որ ըստինքյան