Էջ:The Architecture, Tom 1.djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեսակետով խիստ հաճելի և ինքնուրույն են շենքի ընդհանուր պսակը և արևմտյան քանդակազարդ դուռը։ Բազմաթիվ արձանագրություններ ունի շենքը և երկար դարեր իբրև եկեղեցի է ծառայել տեղական բնակչությանը։

Ավանի ժողովրդյան շատության և քաղաքի ընդարձակության ապացույց կարող են լինել ուրիշ եկեղեցիներ և վանքեր, որոնք անմիջապես մոտերքը շինված են. այս վերջին շենքերեն, որ 10-13-րդ դարերու արվեստներին հատուկ են, դեռ կիսականգուն կգտնվին Ավանի շրջանին մեջ։

5. Աշտառակ

Արդյունավետ և պտղատու գյուղ եղած է միշտ Աշտարակը և պատմական անցքերով հարուստ։ Թեև շրջակայքում էլ պակաս չեն նախաքրիստոնեական հնությանց մնացորդներ, որոնք չեն հետազոտված, այնուամենայնիվ քրիստոնեական շրջանի 5-րդ դարե սկսած՝ հսկայական շինությունների մնացորդներ կան մինչև վերջին դարերը, որ ապացուցանում են, թե այդ տեղը եթե ոչ քաղաք, գոնե մեծ գյուղաքաղաք եղած է ի հնում, որ իր մեջ պարունակում է հոյակապ տաճարների կանգուն ու կիսավեր շենքեր և բազմաթիվ քրիստոնեական դամբարաններ, խաչքարեր և այլն և այլն:

Քրիստոնեական շրջանին այստեղ գոյություն ունեցող Ծիրանավոր անվանված եկեղեցին, որը կանգնված է 5-րդ դարում, չափազանց հստակ կերպով բովանդակում է իր մեջ այն ժամամանակվա կրոնական պահանջների հատկանիշները թե հատակագծի և թե ընդհանուր