Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և սալած հրապարակը, իսկ ճակատից՝ պարիսպամեջի գերեզմանատան պատը։ Քաղաքի մուտքի դռան ուղղությամբ արևելքից դեպի արևմուտք երկարած էր արտաքին պարիսպը, իսկ քաղաքի արևելա-հարավը մի քիչ հեռվից շրջապատում էին քարքարուտ բլուրները:

Քաղաքի ամենահնագույն միջնաբերդի ստորոտից փոքր ինչ ավելի դեպի հարավ, քաղաքն ունեցել է մի ամրակուռ պարիսպ, որի այժմ հիմերը միայն մնացել են այս պարիսպից դուրս, ընդարձակ մի զառիվայրե մինչև Հոռոմ այժմյան գյուղի բանջարանոցները և այն ճանապարհը, որ կտանի Սոնգուրլի գյուղը։ Անկախ ներսի գերեզմանատնից, քաղաքի հարավային պարիսպից դուրս գտնվող զառիվայրը ևս ի հնումն եղել է մի ընդարձակ գերեզմանատուն, որի մեջ այժմ իսկ կտեսնվին բազմաթիվ կրոմլեխներ, որոնց տիպը մի քիչ տարբեր է ուրիշ տեղ գտնվածներից։ Ըստ սովորականի, գերեզմանը քարերով բոլորաձև շրջապատելուց հետո, մեջտեղը մի քիչ հող լցնելով, ուռուցիկ երևույթով բարձրացրել են և այդ բարձրացրած հողի