Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և անկեց առաջ կանգնված շինություններ չճանաչեինք, որոնք բազմաթիվ են մեր օրերուն հասած, իր գրած պատմության մեջ, Հայաստանի մեջ կատարված շինարարական աշխատություններին հազիվ հազ հիշատակություն կգտնենք։ Թե ինչո՞ւ համար Մ. Խորենացիի նման մի ներհուն պատմագիր մոռացած կամ զանցառության տված է այն եռուն աշխատանքի մասին խոսելը, որ կատարված է թե իրմե առաջ և թե իր օրով, այս պարագան, անշուշտ, հետաքրքրության և ուսումնասիրության կարոտ է։

Թեև մեր հետագա պատմիչներն ալ չափազանց հակիրճ տեղեկություններ կուտան իրենց օրերուն Հայաստանի մեջ կատարված շինարարական մեծ գործունեության մասին, որովհետև այսօրվան մեր տեսած և հետազոտած անթիվ հուշարձաններ վկայում են պատմագրաց դատապարտելի անտարբերությունը կամ անհասկացողությունը։ Այնուամենայնիվ, միայն հայ պատմագրին հատուկ չէր այս մեծ պակասությունը, Հայաստանը շրջապատող օտար մեծ ազգերեն շատերը ևս ժլատ են եղած իրենց քեզի մտավոր և գործնական ջանքերը գեղարվեստի և ճարտարապետության մասին՝ ավանդելու հետագա սերունդներին։ Այս իսկ պատճառով է, որ բազմաթիվ գիտնականներ աշխարհե աշխարհ կշրջին, կհետազոտեն, կուսումնասիրեն անխտիր բոլոր տեսակի հուշարձանների մնացորդները և կվերականգնեն կորուսված կամ աղավաղված աղզգերի պատմություններ:

Այս անտարբերության մեղադրանքեն որոշ չափով ազատ են Հունական, Հռովմեական և Բյուզանդական ժողովուրդներ, որոնք զգալի չափով ընդարձակությամբ ապագային թողել են շինարարական և ճարտարապետական տեղեկություններ, թեև արձանագրված տեղեկություններ դարձյալ քիչ են մեր օրերուն հասած իրական փաստերի համեմատությամբ: Որովհետև մեր դարու մեջ կազմված հոյակապ աշխատություններ են այն բազմաթիվ հատորները, որոնք ներկայիս արվեստագետ գիտնականերն են կազմել՝ այցելելով զանազան երկիրները, պրպտելով և ուսումնասիրելով ամենաաննշան բեկորներն իսկ, որոնց մասին հին պատմագիրներ ոչ մի տեղեկություն չեն տված:

Պատմական ուսումնասիրության համար այժմ անպատրաստ չէ մեր երկիրը և չափազանց ուրախալի է տեսնելը որ կան զուտ պատմական ուսումնասիրության նվիրված հայ գիտնականներ, բայց, իհարկե, այս գիտնականներ պատմական զանազան խնդիրների շուրջ զբաղված են ըստ իրենց մասնագիտության, բնականաբար անոնցմե չէ կարելի պահանջել, որ ուսումնասիրեն նաև պատմական շրջանի Հայաստանի հին ճարտարապետությունը, որովհետև անոնց մասնագիտությունը չէ, այս ճյուղի ուսումնասիրությունը պետք է պահանջել իր մասնագետներից՝ ճարտարապետներից։

Մեր ներկա իրականության մեջ ունինք բազմաթիվ մասնագետ ճարտարապետներ, որոնք ըստ ամենայնի ընդունակ են ոչ միայն Հայաստանի հին ճարտարապետությունն ուսումնասիրելու, այլև մի նոր վերածնություն ստեղծելու, սակայն այնքան բազմաթիվ ճարտարապետներ միանգամայն անտարբեր են դեպի հնադարյտն գեղարվեստները։ Բացի օտար մի քանի ականավոր ճարտարապետներից, ոչ ոք չի զբաղված հին Հայաստանի ճարտարապետության ուսումնասիրությամբ: Թեև հատուկտոր ուսումնասիրություններ եղած են զանազան բանասեր կամ տարբեր մասնագիտության տեր ճանապարհորդների կողմից, սակայն անոնք ալ մեծ մասամբ արժեքից զուրկ են իբրև ուսումնասիրություն, որովհետև ոչ մասնագետների կողմից այս գրվածները կամ արտակարգ գովասանքներ են միայն, կամ քմածին ենթադրություններ են ոճերու նկատմամբ և միանգամայն իրականին անհամապատասխան։

Ահա վերոգրյալ այս իսկ պատճառներով է, որ պատմական հայ ճարտարապետության և գեղարվեստի ուսումնասիրության անհունապես կարևորությունը շեշտելով, ոչ միայն հրավիրում եմ բազմաթիվ հայ արվեստագետներին, որ իրենց լուման ձգեն պատմական հայ գեղարվեստի ուսումնասիրության գանձարանի մ՛եջ, այլև ես ինքս ինձ նշանաբան եմ ընտրած նույն ուղղությամբ աշխատել, վստահ լինելով, որ ապագային, որչափ որ քննադատելի կողմեր ունենա աշխատանքս, այնուամենայնիվ բոլորովին անօգուտ չպիտի լինի:

Անվիճելի ճշմարտություն է, որ առանց պատմական գրականության ուսումնասիրության, պատմական ճարտարապետություն և գեղարվեստ ուսումնասիրել, եթե չըսեմ անկարելի, գեթ շատ դժվար է: Մեր հին պատմագիրներ ուղղակի կերպով չեն զբաղված գեղարվեստի և շինարարության վերաբերյալ նկարագրություններովը եղածներն ալ հաճախ ներբողներ են, շինութենե ավելի, շինողների հասցեին ուղղված:

Պատմագրության մեջ համառոտակի հիշատակված մեծ արվեստագետները, որոնք հազիվ մատի վրա կհամրվին, ապրել են մեզմե դարեր առաջ և կանգնել են բազմաթիվ հասարակական հոյակապ մեծ շինություններ. սակայն հազիվ մի քանի տող նվիրված է անոնց մասին։ Այնուամենայնիվ, մեր ժամանակի արվեստագետներ, եթե ուսումնասիրությունով են պարապում, հատվածներ պիտի գտնեն պատմագրությանց մեջ և կամ համառոտ ակնարկներ, որոնք պատահաբար ընկած են մատենագրի գրչի տակ՝ բոլորովին տարբեր մի պատկեր ամբողջացնելու համար, սակայն անհուն նշանակություն ունին հինօրյա ճարտարապետության և գեղարվեստի ուսումնասիրության համար: Խորաթափանց մասնագետ ուսումնասիրողն անմիջապես կտեսնե, որ պատմագրի հայեցակետն ուղղված էր ոչ բոլորովին մասնագիտական առարկայի վրա, սակայն իր նկարագրած դեպքին ամբողջություն տալու համար, հարկ եղած է ուրվագծել անոր շուրջը լրացուցիչ տարբեր մասեր, ինչպես լուսանկարչական զգայուն ապակի, որով ոչ միայն նպատակին ուղղված առարկան ընդունում է իր վրա, այլև ուրվագծում է ամբողջ շրջապատը գտնված է առարկաները, որոնց մեջ միշտ կգտնե քննող արվեստագետն իր մասնագիտության հատուկ հետաքրքրական մասեր, որոնք եթե թերի կամ աղոտ են, հեշտությամբ կպարզե և կամբողջացնե ուսումնասիրող մասնագետը:

Իբրև բացառություն պետք է ճանաչել մեր պատմագիրների