Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

659 Երդում տվին ապա իրար՝ բարեկամներ սրտով հեծող,
Նրանք՝ հակինթ՝ գույնով սաթի, իմաստախոս, խելառ մտքով,
Իբրև մոտիկ սրտակիցներ խոր սիրեցին նրանք իրար,
Մեկտե՜ղ գիշերն անցկացրին, ընկեր դարձան ու խանդավառ։

660 Ու նրա հետ Ավթանդիլն էլ թափեց արցունքն իր լացակից
Երբ լուսացավ՝ ջերմ համբուրեց և բաժանվեց նրա գրկից։
Տարիե՜լը մինչ վշտահար՝ ինչ անելը դեռ չիմացավ,—
Ավթանդիլը արտասվելով՝ շամբուտն արդեն նա խորացավ։

661 ճանապարհեց նրան Ասմաթն, երդում առավ սրտաբորբոք,
Աղաչում էր ձեռնատարած և արտասվում նա ծնկաչոք,
Խնդրում էր շու՜տ վերադառնալ՝ մանուշա՛կն է մինչ անթառամ,
Ասաց. «Իմ քո՜ւյր, իմ մտքի մեջ այսուհետև դուք եք միայն։

662 Ես շո՜ ւտ կգամ, չեմ մոռանա ու չեմ մնա տանս երկար,
Միայն՝ նրան այստեղ գտնեմ, էլ չգնա տեղեր օտար։
Երկու ամսից թե ուշանամ՝ լուրջ պատճա՜ռն է մնալ հարկել,
Գիտցեք ապա՝ դժբախտության պտո՛ւյտն է ինձ պատել անել»։