Մի քանի լավ մարդիկ առնենք, որ մեզ համար լինեն վկա,
Գովեստին ո՞վ է արժանի — ասպարիզում այդ կերևա»։
69
Եվ Ավթանդիլն համաձայնեց։ Վճիռ արին, ի քան կանխավ,
Ծիծաղեցին ու մանկացան, կատակեցին սիրով ու լավ։
Եվ կարգեցին գրավական, ու պայմանն է ահա կապած՝
Ով պարտվի՝ թող երեք օր ամբողջ շրջի նա գլխաբաց։
70
Հրամայեց նա որսորդաց. «Դաշտերն ամեն դուք շրջեցեք
Ու բազմաթիվ որսի ջոկեր թաքստոցից դուրս քշեցեք»:
Կանչեցին զորք հանդիսատես, որ հավաքվեն, շրջապատեն,
Դադարեցին էլ կերուխումն. ավելորդ էր խնճույքն արդեն։