Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1010 Քաղաքն անցան, հասան նրանք այն ահագին ծովի ափին,
Ուր տեսել էր մի ժամանակ Ֆրիդոն արքան արեգակին.
Այնտեղ նրանք արտասուքի լճից արյան գետ թափեցին,
Ֆրիդո՛նը նորից պատմեց այն լուսատու գերու մասին։

1011 «Ծառայք խափշիկ ահա՛ այստեղ նավով բերին արեգակին,
Ճերմակատամ ու լալաշուրթ, բայց հայացքով՝ սև-սգվորին,
Տեսա թե չէ՝ թուրս հանած ես ասպանդակ տվի ձիուն.
Նկատեցին հեռվից՝ փախան, փախչում էր նավն ինչպես թռչուն»։

1012 Երկուսն իրար պինդ գրկեցին, արտասվեցին նրանք վարար,
Համբուրվեցին կարոտագին, նորոգեցին վշտերն իրար.
Անջատվեցին և անբաժանք՝ զույգ հարազատ եղբոր նման,
Արքան մնաց, իսկ նա՝ գնաց՝ երերալով նոճու նման։