Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1077 Ֆաթման-խաթունն այսպես գրեց, ապա իսկույն հղեց նրան,
Մինչդեռ. կտրիճն այնպես կարդաց՝ կարծես ո՛մն էր կամ ազգական։
«Անտեղյակ է սրտիս,— ասաց,— ով ինձ սիրում, մինչ՝ սիրտն իմ ում,
Այնպես սիրած ունեցողիս—սիրածի հետ համեմատվում։

1078 Ինչի՞ն է պետք վարդին ագռավ կամ թե ի՞նչ սազ կգա նրան,
Բլբուլն իրեն երգը անուշ դեռ չի երգել վարդի վրան,
Տգեղ գործն է միշտ անպտուղ, ուստի տհաճ մարդու թվում,
Ի՞նչ ասել, ի՞նչ խզբզել, ի՞նչ նամակ է այս ինձ գրում»։

1079 Եվ խոսքերով նախատինքի դատափետեց նա իր մտքում,
Սակայն վճռեց. «Ինձնից բացի՝ ոչ ոք ինձ չի օժանդակում,
Թափառական եղա ինչու՝ քանզի կուզեմ՝ գտնեմ նրան,
Ամեն միջոց գործ կդնեմ՝ դեմ իսկ լինի սիրտս որքան։

1080 Միշտ այստեղ է կինն այս ապրում և հանդիպում բազում մարդկանց,
Պատսպարում, ճամփորդ սիրում՝ եկողներին ամեն կողմանց,
Համաձայնեմ՝ գուցե պատմի, ինչ կրակ ինձ այրեց վաղուց,
Դոլցե շահեմ, որի համար՝ պիտի լինեմ վարձահատույց։

1081 Եթե մի կին, իր սիրտը տա, հետը կապվի, մեկին սիրի —
Ամեն ամոթ ու նախատինք անիծյալն այդ կարհամարհի,
Ոչ մի գաղտնիք նա չի պահի ու բաց կանի ինչ նա գիտե,
Լավ է՝ զիջեմ՝ գործից թաքուն լուր իմանամ ուսկից գուցե։

1082 Մարդ չի կարող ոչինչ անել, բա՛խտն իր եթե չցանկանա.
Ինչ ուզում եմ՝ ինձ չտրվեց, մինչ ինչ տրվեց՝ չցանկացա,
Նման է կյանքն աղջամուղջի, ուստի և մենք՝ աղջամուղջում,
Ինչով լի է կուժը եղել՝ կժի միջից այն է թափվում»։