Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


1254 Արի, Ֆաթման, օժանդակիր ու աշխատենք օգնել նրան,
Օգնենք, որ այդ լուսատուներն արժանանան ուրախության.
Ամեն մի մարդ, ով իմանա՝ կգովի մեզ դրա համար.
Սիրողները գուցե մի օր՝ արժանանան, տեսնեն իրար։

1255 Կանչիր, և մենք Քաջեթ ճամփենք քո նույն կախարդ սև ծառային
Եվ աղջկան տեղյակ պահենք՝ ինչ մենք գիտենք գործի մասին,
Իսկ նա կասի՝ ինչ-որ գիտե, խորհուրդ կտա հօգուտ ելքին,
Եվ տա աստված՝ դու իմանաս, որ հաղթել ենք արդեն քաջքին»։

1256 Ֆաթմանն ասաց. «Փառ՜ք քեզ, աստված, հանդիպեցի այս ինչ գործի,
Անմահությա՜ն է հավասար, ինչ-որ այսօր ես լսեցի»։
Կանչեց նա իր կախարդ ճորտին՝ սև էր ստույգ ագռավի պես,
Ասաց. «Քաջեթ քեզ կուղարկեմ, հեռու համփա պիտի մեկնես։

1257 Այժմ պիտի ցույց տաս դու մեզ, թե քո արվեստն ինչ կբերի,
Ինձ անդադար այրող խարույկն անմիջապես՝ գնա՜, մարի՜,
Հարցիր և այն արեգակին՝ ի՞նչ ճար է պետք նրա բուժման»։
Պատասխանեց, «Հենց վաղն ևեթ՝ լուր կբերեմ ես անպայման»։