Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1277 Բավական է ցավս, ա՜խ, ինձ, թող նոր ցավով ինձ չսպանի,
Նրա մահը եթե լսեմ՝ կրկին մա՛հը ինձ կտանի,
Էլ ինձ ոչինչ չի օգնելու, չեմ կասկածում, գիտեմ հստակ.
Թե հնազանդ չեղավ նա քեզ՝ թաղիր ինձ սև քարերի տակ։

1278 Ասել ես թե՝ հղեմ նշան ու համոզեմ՝ որ կամ ես դեռ,
Ուղարկում եմ ես մի կտոր իմ խավունից՝ նրան նվեր.
Այս խավունն է խինդս միակ ու սփոփանք նա ինձ համար,
Թեպետ սև է սա իր գույնով՝ բախտիս նման սև ու թշվառ»։