Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԾԱՆՈԹԱԳՐՈԻԹՅՈԻՆՆԵՐ

Ինձ-Ընձենավոր (ვეფხი---ვეფხისტყაოსანი)–Ռուսթավելու պոեմում բազմիցս հանդիպող «վեփխի» բառը հարյուրամյակներ շարունակ դիտակցվել է իբրև «ինձ» (=барс, pardus, pardalis, leopardus). 1930-ական թվականներից հետո «Ընձենավոր»-ի թարգմանությունների մեջ (հատկապես ռուսերեն) սկսեց երևալ «վագր» (=тигр) բառը իբրև «վեփխի»-ի թարգմանություն։ 1937թ․ի հայերեն հրատարակությունը ևս, հակառակ գոյություն ունեցող ավանդույթի, «Վագրենավոր» կոչվեց, անտեսելով Ստ. Բաստամյանի, Վ. Տերյանի, Ն.Մառի ու Հ.Օրբելու, կարծիքն այդ հարցում։

Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ հին վրացերեն «վեփխի» բառին հայերեն բնագրերում «ինձ»-ն է համապատասխանում։ Օրինակ.

«Եւ ճարակեսցէ գայլ ընդ գառին, և ինձ առ ու լու մակաղեսցի․․․»

(Եսայի, ԺԱ, 6)

«Եւ գազանն զոր տեսի՝ նման ընձու, և ոտք, նորա իբրև զարջու․․․»

( Յայան․ Յովհաննու․, ԺԳ,2)

Ընդգծված բառի դիմաց վրացերենում «վեփխի» է։ Հետևաբար հայերենում պիտի ունենանք «Ընձենավոր» և ոչ «Վագրենավոր»։ Բառիս նշանակությունը վրացերենում չեր փոխվել և XII-րդ դարում, Ռուսթավելու ժամանակ, Գուրգանիի «Վիս օ Ռամին» երկի վրացերեն թարգմանության մեջ պարսկերեն բնագրի palang (ինձ, барс, леопард, пантера) բառը թարգմանված է «վեփխի» (հմմ. Բառարան պարսկերէն, ի Գէորդգայ դպրէ..., Կ. Պոլիս, 1826, էջ 608)։ Մինչդեռ «վագր» բառի համար Ռուսթավելու մոտ կա «ջիքի», այլ աղբյուրներում «վիգրի» («վագր») և «ինձ» բառերի ստուգաբանությունը տե՛ս Հ. Աճառյան, Հայ. արմատ. բառ., Հ.Գ, էջ 82--83, Հ. Զ, էջ 500-502)։

«Վեփխի-ինձ» համապատախանությունը ստուգելու առումով համեմատելի են. հյ. ընձուղտ-հուն . ....պրսկ. usturgavpalang-...վրաց. აქლევეფხა, հետևաբար ամենուր` «ինձ-վեփխի»։

Եվ իրոք, Ռուսթավելու մոտ զարգացված են «ինձ»-ին հատուկ իրողություններ՝ վրեժխնդրություն (հիշենք Նեստան-Դարեջանին նշանելու դիպվածը), արտակարդ գեղեցկություն. «չունին ոչ բաշ, ոչ մազերու փունջ. բուրդն կարճ և պես-պես