Jump to content

Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կուլտուրան իր համար ճանապարհ բացեց (hat sich fortgepflanzt) դեպի Արևելք, դա առկա է Իտալիայում և Սիցիլիայում։ Այնուհետև նա ընթացել է աֆրիկյան ափերի երկարությամբ, որտեղ Ալժիրն ու Թունիսը ճոխաբար հավաստում են (belegan) այդ Եգիպտոսից, Գ. Շվայնֆուրտը (G. Schweinfurth) հանձնել է մեզ մեծ քանակությամբ սքանչելի կայծաքարե գործիքներ (Feuer-steinwerkzeuge) Սիրիայում վերջին պատերազմի ժամանակ Յոս. Բայերը (Jos. Bayer) հավաքել է զգալի քաակությամբ այդ նույն կուլտուրայի ընձյուղներ (Ausläufer,) և դիտել է, որ արևմտա-եվրոպակտն ձևերը այնտեղ ակնհայտորեն պատկանում են արդեն զգալիորեն ավելի ուշ ժամանակների։ Քարե և բրոնզե էպոխայի հետագա ժամանակաշրջաններում՝ նույն ձևով միանգամայն պարզ է զարգացումն Արևմուտքից դեպի Արևելք»։

Այս բոլորն ասում է գերմանական հայտնի հնագետ Կարլ Շուխարդտը (C. Schuchardi): Վկայակոչելով Հերոդոտի ցուցմունքը այն մասին, որ պելասգներն ազգակից են էտրուսկներին (1-ին, 94) և կոլխերը նույնական են եգիպտացիներին (2-րդ, 104) և բացատրելով ու հիմնավորելով նրա պնդումները, առաջինի վերաբերյալ այն, որ էտրուսկները Լիդիայից Իտալիա գաղթած պելասգներն են, իսկ երկրորդի վերաբերյալ այն, որ թլպատման սովորույթը և ջուլհակային գործի տեխնիկան նույնականություն են՝ Կարլ Շուխարդտը „Die Etrusker als altitaliscnes Volk“ հոդվածում գրում է. «Նման դիտողություններում հին ազգակցության մատնանշումը մեզ համար, բնականաբար, շատ արժեքավոր է, բայց թե ինչպես բացատրել այդ, այդ առթիվ ներկայումս մեր տրամադրության տակ կան այնպիսի հեռանկարներ (Eiriblicke) հին և նախնադարյան (uralte) կապերի նկատմամբ, որպիսիք Հերոդոտը գուշակել իսկ չէր կարող», տառացի՝ երազում էլ չէր կարող տեսնել (sich nicht träumen lassen konnte)»[1]:

Մենք շատ լավ գիտենք, որ մարդկային կուլտուրայի սկզբնավորման վայրի վերաբերյալ գոյություն ունեն և այլ կարծիքներ։ Շուխարդտի կարծիքը մենք բերեցինք որպես լոկ նորագույն և մարդկության լեզուներում մեր կատարած հնէաբանական պրպտումներին համընկնող կարծիք։ Կարլ Շուխարդտը սկզբնական կուլտուրան վերագրում է նույնպես Եվրոպայի

  1. Prähistorische Zeitschrift, 1925, հա. XVI, էջ 100։