Jump to content

Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայտարարությունից (ПЭРЯТ, էջ 1-7) ուղու մասին մինչև „Unter dem Banner des Marxismus“-ի մեջ (1926, պրակ 3, էջ 358-599) „Uber die Entstehung der Sprache" աշխատության հրապարակումը (ռուսերեն բնագիրը ПЭРЯТ-ում, էջ 286-335, լեզվի ծագման մասին): Հաբեթաբանության ուսումնասիրած լեզուների շրջանակի ընդարձակումը և հաբեթական տեսության զարգացման հանրագումարային ուրվագիծ՝ օրինակներով և գրականությամբ։

8. Այդ ուղիով ընթանալու պահին դեն նետած կարծեցյալ գիտական դրույթներ, ուսմունքներ, կամ որոնումներ «ռասայական լեզուների», «նախալեզվի և լեզուների ցեղային մաքրության», այս կամ այն լեզվասիստեմի օտար վայրում «նախահայրենիք» ունենալու, միջլեզվական չինական պարիսպների, գրավոր հիշատակարաններով լեզվական երևույթները ժամանակագրելու մասին։ Այս առնչությամբ ձևաբանության բացառիկ գերիշխանությունը հին լեզվաբանական դպրոցում և գերադաս ուշադրությունը դեպի մեռած լեզուները, արհամարհանքը տեսական ուսումնասիրության մեջ բառական նյութի նկատմամբ համեմատական քերականությամբ և նրանց անտիթեզերն ըստ հաբեթական տեսության։ Գիտական աշխարհի վերաբերմունքը դեպի տեսությունը։ Եվ եզրակացություն — ակտիվության ուժեղացումն ու ընդլայնումը։

9. Հաբեթական լեզվաբանությունը՝ հնդեվրոպական լեզվաբանության շարունակությունը, նրա հետագա զարգացումը։ Հաբեթաբանի վերաբերմունքը դեպի հնդեվրոպական լեզվաբանությունը: Հաբեթական լեզվաբանությունը և սովետական նոր կուլտուր-տնտեսական շինարարությունը, մասնավորապես ազգային գծով։

10. Հաբեթական լեզվաբանության տեխնիկան և տերմինները։ Անալիտիկ տառադարձությունը (տես „Аналитический алфавит абхазского языка. К вопросу о реформах письма“): Պայմանական նշաններ (վերասերում, անկում, թուլացում և այլն)։ Ձայնավորների և բաղաձայնների գրավոր գծագրումը։ Տերմինների մի զգալի մասի իմաստը։

11. Տառադարձություն։ Սիստեմի ջիղը՝ տառերի թվային մեկնաբանություն։ Պարզ հնչյուններ, թույլերի (սուլա-շչական և շնչեղ) և ուժեղների՝ բարդերի (կիսաշփական), իսկապես դիֆուզ