պակաս փոխհարաբերություն ունեցող տարբեր շրջանակների մեջ մտնելուն, առաջին դեպքում լեզուների այնպիսի տիպեր, որոնք միանում են մեկ սիստեմի մեջ, 2-րդում՝ տիպեր, որոնք հեռանում են և բաժանվում զանազան սիստեմների, այսինքն այսպես կոչված «ընտանիքների» իսկապես, լեզուների սիստեմների, ընդ որում սիստեմների տարբերությունը մեծանում է նրանից, որ զանազան նոր տիպերի համախմբումը լեզուների համապատասխանորեն նոր սիստեմի մեջ բնավ չի վերացնում ավելի հին, այս թվում նաև հնագույն սիստեմների գոյությունը և նույնիսկ զարգացումը, բնավ չի բացառում այս կամ այն առանձին տիպերի մեկուսի պահպանումը, առանց ուշ սաղմնավորված սիստեմների, այս թվում նաև հաբեթական սիստեմի տիպերի կազմի մեջ մտնելու՝ առանձին խմբերի կամ նույնիսկ առանձին լեզուների միջև ավելի զգալի տատանման ամպլիտուդայով, որ հաբեթական սիստեմի լեզուները, նույնիսկ նրանց ամբողջ խմբերը կարող են թվալ ինքնուրույն զարգացում ստացած առանձին գոյացած սիստեմների օրապակաս արդյունքներ: Այս տարբերությունը սիստեմների, իսկ սիստեմների ներսում՝ առանձին տիպերի, որոնք միավորում են ամբողջ խմբեր, իսկ սրանք երբեմն սահմանափակվում են մեկ լեզվի մեջ ներկայացված լինելով առանձին խիստ շեղումով հաբեթական սիստեմի լեզուներումմ, արտահայտվում է յուրաքանչյուր սիստեմի, նրա կազմի մեջ մտնող լեզվի սիստեմի ինչպես իդեոլոգիական, այնպես էլ նրան անդրադարձնող ձևական կառուցման մեջ։
§ 44. Ուշադրությունն այս կամ այն կատեգորիաների ձևավորման վրա կենտրոնացնելիս, որոնք նախօրոք իդեոլոգիապես առաջ են եկել նայած տնտեսական հանրային կյանքին և համապատասխան աշխարհայացքներին, սիստեմների ու տիպերի միջև ուշադրության առարկայի ընտրության հարցը առաջին հերթին կարող է լուծվել հօգուտ տիպերի, որովհետև նախ՝ ոչ թե սիստեմներն են ծնել տիպեր, այլ տիպերն են վերածվել սիստեմների և կամ չեն վերածվել սիստեմի, մնալով նրանից դուրս, և երկրորդ՝ տիպերի ընդհանրացում ներկայացնող սիստեմները մեկուսացնում են իրենց կազմի մեջ մտնող տիպերը՝ ներկայացված լինեն դրանք խմբերով, թե առանձին լեզուներով. ընդհակառակը, խմբերը և ավելի ևս լեզուները այն տիպական գծերի հետ միասին, որ դրանց առանձնացնում են իբրև այս կամ այն սիստեմի անդամների, երևան են բերում հենց նրանց,