եթե ոչ ամբողջ խմբի, յուրաքանչյուր լեզվի համար էական առանձնահատկությունները, որոնցով հաստատվում է նրանց կապը մյուս լեզուների հետ՝ ընդհանրացնող սիստեմի և նույնիսկ ընդհանրացնող խմբի սահմաններից դուրս։
Գործ ունենալով առանձին կոնկրետ լեզուների հետ, մենք կարող ենք հենց կոնկրետ հարց դնել տիպերի առաջացման պատմական, տերիտորիալ և այլ դրսից ներգործող գործոնները հաշվի առնելու մասին։ Եվ նման դեպքերում այն տեղային ներդրումները, որ ուժեղանում են համապատասխան կոլեկտիվը տվյալ տերիտորիայի բնական պայմանների մեջ ներաճելուց, իրոք ստեղծագործական նշանակելիության մոմենտ են ներկայացնում։
Սակայն բնական հարուստ պայմաններն ինքնին բառակերտման գործոններ չեն։ Եթե, օրինակ, Վրաստանում և Հայաստանում յուրաքանչյուր ժողովուրդ իր լեզվով ունի քարի, ժայռի, կիրճի և այլոց երկար շարք անուններ, ապա դրանից, նախ, չպետք է եզրակացնել, որ դրա պատճառը հիշատակված երկրների լեռնային բնության մեջ թվարկված առարկաների առկայությունն է միայն, դրա պատճառը նաև բնակչության դյուրազգաց գեղագիտական վերաբերմունքը չէ հայրենիքի պեյզաժներին ու գեղեցկություններին կամ մեռյալ բնության դետալների արվեստական իմաստավորումը պատկերավոր արտահայտություններով, որ ներկայումս իրենցով ճշգրիտ արտացոլում են նրանց հնչյունները և նույնիսկ, թերևս, գույները, դրա պատճառը առարկայի այս կամ այն տնտեսական օգտագործումն է, լինի դա քար, թե ժայռ, այր, թե լեռան քարոտ լանջ և այլն, և այլն, իսկ դրա հետ միասին կամ նրանից անխզելիորեն տեղի է ունենում նրա աշխարհայեցողության մակարդակին համապատասխան՝ յուրաքանչյուր առարկայի կոսմիկական ընկալում մարդկության զարգացման վաղ աստիճաններում, նրա մեջ մոգական ուժի, հովանավորող ոգու ընդունում և այլն:
Երկրորդ, եթե, օրինակ, հայերենը այնքան հարուստ է քար նշանակող բառերով և լեռնային Հայաստանը իրոք լի է քարերի տարատեսակներով, ապա դրանից չի հետևում, որ հայերենի համապատասխան բառերն առաջացել են Հայաստանում. հայ. qar←kar (kar-kar ‘քարակույտ’) ‘քար’ և հայ. ar+dan ‘ժայռ’ ary