Jump to content

Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ի հարկե ոչ իր հանցանքով, մինչև այսօր էլ մնացել է գիտականորեն համակարգված այդ մոլորանքի մեջ, ոչ թե կախարդների կախարդանքների հմայքի տակ, որքանով մարդկությունը, թվում է, վաղուց ի վեր դուրս է կախարդանքների իշխանությունից, այլ մեծամասնության համար հասարակականորեն գայթակղիչ կառուցումների հմայքի. կարելի՞ է արդյոք մատնացույց անել լուրջ գիտնականների շրջանից թեկուզ մեկին, որը ուշադրություն լինի դարձրած հույների և հռոմեացիների բռնի մերձեցման դեմ աղաղակող հակասություն հանդիսացող փաստերի վրա։ Նրանցից որն է, որ իմանալով երկու լեզուներն էլ, հունարենը և լատիներենը, և լինելով կլասիկ հին աշխարհի, հույների և հռոմեացիների պատմաբան՝ զբաղվել է այս հարցերով. թե ինչո՞ւ ‘ժողովուրդ’ հույների մոտ εϑνος[1] է, հռոմեացիների մոտ՝ populus[2], ‘ձեռք’ հուների մոտ՝ χείρ[3], հռոմեացիների մոտ՝ manus, ‘ջուր’ հույների մոտ՝ ὕδωρ, հռոմեացիների մոտ՝ aqua, ‘ծով’ հույների մոտ՝ ϑάλασσα,[4] հռոմեացիների մոտ՝ mare, նույնիսկ ‘կրակ‘ հույների մոտ՝ πυρ, հռոմեացիների մոտ՝ ignis, ‘հաց’ հույների մոտ՝ άρτος կամ άιτος,[5] հռոմեացիների մոտ՝ panis, ‘տուն’ հույների մոտ՝ ο χος, հռոմեացիների մոտ՝ domus,[6] ‘մարդ’ և ‘տղամարդ‘ հույների մոտ՝ άνϑρωπος և άνήρ, հռոմեացիների մոտ՝ homo և vir[7], կամ mas, ‘կին’ հույների մոտ՝ γυνή, հռոմեացիների մոտ՝ femina, ‘եղբայր’ և ‘քույր’[8] հույների մոտ՝ αδελφός

  1. Н. Марр, Карфаген и Рим. fas и jus, СГАИМК. հ. 11, էջ 385.
  2. Там же. էջ 383:
  3. Н. Марр, Чуваши—яфетиды. Чебокс., 1926; էջ 31: Иштарь. ЯС, հ. V, էջ 77:
  4. Н. Марр. Лингвистически намечаемые эпохи развития человечества и их увязка с историей материальной культуры. СГАИМК, հ. 1, էջ 59. նույնի Первый средиземноморский дом и его яфетические названия. ИАН, 1925, էջ 229:
  5. Н. Марр, Скифский язык. ПЭРЯТ, էջ 370. նույնի Карфаген и Рим, էջ 381:
  6. Н. Марр. Яфетические переживания в классических языках и ‘вера’ в семантическом кругу ‘неба’, ДАН, 1924. էջ 29. նույնի Первый средиземноморский дом и его яфетические названия, էջ 280:
  7. Н. Марр. Русское „человек“, абхазское aowə, ДАН, 1926, էջ 91 և հետ.:
  8. Н. Марр. Лингвистически намечаемые эпохи. Էջ 46—47, հմմտ. նույնի Иберо—этрусско—италская скрещенная племенная среда образования индоевропейских языков, ДАН, 1925, էջ 10: