Jump to content

Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— ‘եղբայր’, αδελφή — ‘քույր’, հռոմեացիների մոտ՝ frater և soror,[1] ‘սար’ հույների մոտ՝ όρος, հռոմեացիների մոտ՝ mons,[2] ‘երկինք’ հույների մոտ՝ ουρανός,[3] հռոմեացիների մոտ՝ coelum, ‘ծովի աստված’, ‘ջրերի աստված’ հույների մոտ՝ Ποσειδών,[4] հռոմեացիների մոտ՝ Neptun[5] և այլն, և այլն:

Այսպիսի հարյուրավոր օրինակներ կարելի է բերել. նրանց տարբերությունը ոչ միայն հնչելումն է, բառերի նյութական մասի մեջ, այլև տեխնիկայի, կառուցվածքի գաղափարախոսության, սիստեմի մեջ, այսինքն նրանում, ինչով որ հնդեվրոպաբանները որոշում են առանձին «ընտանիքի» պատկանելը:

Երբ բաը վերաբերում է արվեստին, մասնավորապես ճարտարապետությանը, ապա նյութական կուլտուրայի և նրա գեղարվեստական նվաճումների պատմաբանները այս կամ այն կերպ լավ նկատում են հռոմեացիների և հույների աղաղակող տարբերությունը և նույնիսկ ճիգ են թափում գտնելու հռոմեացիների արվեստի, այդ թվում նաև ճարտարապետության ինքնօրինակության պատճառները: Այստեղ ոչ ոք չի մտածում բացասել, որ հելլեն արվեստը իրենց, հելլենների ծնունդն է, ինչպես հռոմեական ճարտարապետությունը հռոմեական կյանքի ստեղծագործումն է և ոչ թե ինքնածին, իր ամբողջ չքնաղությամբ, որպես ծաղիկ, բացված նախածնողի բողբոջից:

Բայց լեզվի նկատմամբ վերաբերմունքը փոխվում է արմատապես: Նույնիսկ շատ լավ իմանալով փաստերը՝ լավագույն

  1. Н. Марр. Об яфетической теории, М., 1925, էջ 36, առանձատ. — ПЭРЯТ. էջ 271, հմմտ. Иберо-этрусско-италская скрещенная среда, էջ 10։
  2. Н. Марр, Из яфетических пережитков в русском языке. 1. Мяч. II. Племя, III. Красный, ДАН, 1926, էջ 65. հմմ. նույնի Краеведение, Лен., 1925, էջ 13.
  3. Н. Марр, Из яфетических переживаний в русском языке, 1. Мяч, էջ 65. Орудивный и исходный падежи в кабардинском и в абхазском, ДАН, 1928, էջ 224; Готтентоты-средиземноморцы, ДАН, 1927; էջ 413:
  4. Н. Марр, Яфетиды, ПЭРЯТ, էջ 120 (տես ИР, հ. 1, էջ 135). ‘Смерть’ || ’преисподняя’ в месопотамско-эгейском море, ДАН, 1924, էջ 13; Происхождение терминов ’книга’ и ’письмо’ в освещении яфетической теории. Сборн. „Книга о книге”, изд. Инст. книговедения, Лен., 1927։ էջ 71 (տես Изб. Раб. հ. III. էջ 237 շար.) La Seine, Saone, Latece et les premiers habitants de la Gaule, Etrusques et. Pelasges. 1922, էջ 18 (տես ռուս. թարգմ. ИР, 1, էջ 140)։
  5. Н. Марр, Лингвистически намечаемые эпохи развития человечества, էջ 60 շար. (տես Изб. Р. հ. III. էջ 53 շար.)։