Jump to content

Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեպքում զբաղվում են առանձին տերմինների ճակատագրի բացատրությամբ՝ չխուսափելով երբեմն այդպիսիները ձևականորեն, ըստ համահնչության, հռոմեական երկրի նախորդ բնակիչների լեզվի հետ շաղկապելուց. այսպես Neptun-ի մասին ոմանք չեն հրաժարվի հիշել, որ տակավին հռոմաեցիներից առաջ էտրուսկներն այն կոչում էին neϑunsl,[1] բայց չէ որ սա ոչ միայն այդ բառի պատմությունը չէ, այլ անեկդոտ է։ Սակայն հնդեվրոպաբան լեզվաբանը նույնիսկ այդ «անեկդոտին» չի հասնում. նա մինչև այժմ էլ կարծում է, որ հնդեվրոպաբան լեզվական աշխարհը երջանիկ կերպով մեկուսացված է այլ «ընտանիքներից» և համապատասխանաբար միայն հնդեվրոպական նյութի վրա՝ լատիներենն իրանականին և սանսկրիտին շաղկապելու միջոցով կառուցելով հնչաբանական մտացածին պատմությունը, դրանով էլ հանգիստ կերպով վերջացնում է իր հետախուզումները։ Բնական է, որ եթե հետագա հետազոտությունների համար ոչ մի խթան չկա — և մանավանդ հետազոտողի առկա կենսական ոչ մի երևույթի հետ չշաղկապված ձևական մեթոդով, կտրված են արդյունավետ որոնումների բոլոր ուղիները— ապա չի էլ կարող, եթե ոչ լոկ միստիկ հղացման ճանապարհով, գիտնական մարդու գլխում, որքան էլ նա իմաստուն լինի, ծագել, որ Neptun-ը իրոք միացնում է հռոմեացիներին ոչ թե հույների և ոչ էլ էտրուսկների հետ լրիվ կերպով, այլ հռոմեացիների ժամանակակից (նահապետի)՝ Միջերկրականի անդրեզրյան բնակիչների հետ, որոնք իրենց բարբառով այժմ ապրում են հանձին հյուսիս-աֆրիկյան բնակիչների, բերբերների լեզվի։

Բայց դրա համար հարկավոր է իմանալ, որ դիտվող տերմիններում հռոմեացիների, թվում է, արմատական տարբերությունը ոչ միայն հույներից, այլև նրանց նախորդող էտրուսկներից, արդյունք է ոչ թէ հնչական ձևական փոփոխությունների, այլ հռոմեացիների և էտրուսկների սոցիալական կառուցվածքի տարբերության, ավելին՝ հռոմեացիների և հույների սոցիալական, կամ ինչսլես սովորաբար ընդունված է ասել, «ցեղական» տարբերության: Ի դեպ, իմ մխոքը եկավ Գիտությունների Համամիութենական Ակադեմիայի ՑԿՈՒՀ — այսինքն ՍՍՌՄ ազգաբնակչության ցեղական կազմն ուսումնասիրող հանձնաժողովը, որի կովկասյան բաժինը վարելու պատիվն ինձ

  1. Н. Марр.— Лингвистически намечаемые эпохи развития человечества, СГАИМК, հ. I, էջ 60: