Jump to content

Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լինի նա հունականում, լատինականում, թե բերբերականում, իսկ ‘ջրերի աստծու’ Neptunus անվան մեջ նրա առաջին nep մասը, որ հասարակ ‘ջուր’ է նշանակում, անքակտելիորեն կապված է բերբ. nefel ‘ջրել’-ի[1] հետ:

Մեզ այժմ հետաքրքրում է բառերի գաղափարախոսական զարգացման ստադիալականությունը ‘ջուր’ նյութական առարկայից մինչև վերնաշենքային մարդակերպացված պաշտամունքային աշխարհը, այսինքն ‘ծովի աստված’ և ‘ջրերի աստված’, նրանց (այդ բառերի) ձևական զարգացման հարակցությամբ միատարր դրությունից, լինի այդ ne, fel կամ tun, մինչև երկտարր ne-φel կամ ne-ϑun, լատիներենում վերածված եռատարր Ne+p+tun, էտրուսկերենը եռատարր Ne-ϑan-sl, քանի որ գաղափարախոսության և ձևի այդ զույգ ընթացող զարգացումն ազդանշում է հասարակական կյանքի պատմական պրոցեսը, սոցիալական կառուցվածքի նոր ֆորմացիայի վերաճումը տնտեսական նոր, նյութական և տեխնիկական նախադրյալներով[2]: Սակայն մենք չէինք ցանկանա, որ մեղ հասկանային այնպես, իբր թե մենք կուրորենգրավիչ պատկեր ենք կառուցում, որը կաշառում է իր պարզությամբ, վտանգավոր գռեհկացմամբ (упрощение): Մենք ոչինչ չենք կառուցում մեզանից, այլ մեր կառուցումների ընթացքում կրնկակոխ հետևում ենք տեսանելի իրողություններին, որոնք վերամշակվելով ռեալ իրողությունների են վերածվում շնորհիվ լեզվի հնէաբանության։ Եվ դրա համար էլ մենք բնավ միտք չունենք թաքցնելու, որ ընդհանուր դրության մեր բանաձևումը կարիք է զգում այլ կարգի մի շարք դիտողություններից բխող ուղղումների։ Այսպես, ամենից առաջ և հատկապես երկա- և եռատարր բառերի առաջանալը բնավ չի նշանակում միշտ և անվերապահորեն, թե այդ հարակցությամբ անխուսափելիորեն առաջանում է գաղափարախոսական բովանդակություն ունեցող զարգացման նյութական մի աստիճանից մի ուրիշ վերնաշենքային աշխարհի մտապատկերների և հասկացողությունների առկայությամբ բնորոշվող աստիճանի փոխանցումը։ Այսպես, օրինակ՝ ատտիկական հունարենում այնքան նյութական առարկան, ինչպես ‘աչքն’ է, արտահայտվում է οφϑαλμός բառով, որ երկու հոմանիշների՝

  1. Տես Н. Марр, Карфаген и Рим, fas и jus СГАИМК հ. II, էջ 399։
  2. Н. Марр О числительных. Сборник „Языковедные проблемы по числительным“, Лен. 1927, էջ 43։