Jump to content

Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Միջերկրածովքի հետ։ Չերեմիսների հետ կապված keremet-ի կովկասյան տասնյակ տարբերակներից առաջ կբերեմ միայն երկուսը՝ իրավունքով վրացերենի մեջ առկա ṫar-mar-ϑ-՝ և սվաներենի մեջ մտած tar-maϑ-ը՝ սարմաթների տոտեմական աստվածը, և սվանական ğer+me-ϑ (ğer+be-ϑ) աստվածը, որի անվան առաջին երկտարր մասը մնացել է հուն. Her+me-s-ում։

Միաժամանակ Վրաստանում պահպանված նրա ğ-mer-ϑ ‘աստված’ սղատիպը էլամական իր Smerd սուլական կրկնակով, որպիսի անուն էր տրվել աքեմենյան Կամբիզ թագավորի եղբորը՝ իրանցուն, պարսկին, մեզ կրկին փոխադրում է Արևելյան Եվրոպա, պատմական կյանքի ամենախոր պրոցեսների միջավայրը, զանց չառած և հատկասլես ռուսների պատմությունը, որոնց մոտ ունենք նույն տերմինի ստադիալ զարգացման երկու աստիճանների ձևավորում տարբերակներով։ Հուն. եռատարր ğ-mer-ϑ բաղադրությունն ավելի ուշ գոյություն է ունեցել և իր երկտարր առաջին մասի կազմով, առանց սկզբնական ձայնավորի վրացական սղման, հանձին ğ[o]-mer↔g[u]-mir տարբերակի, *ku-mir հնագույն արտասանությամբ:[1] Վաղ շրջանի երկտարր այս բաղադրություններից *kumir-ը կիսաշփականությունը անցրած սոցիալական խմբավորության կողմից kumir ‘կուռք’ ձևով մտցվել է Ռուսիայի կռապաշտական հավատալիքների խորքերը, և քրիստոնեական կրոնի հաստատման պրոցեսի, և ոչ միայն նրա, լուսաբանման ժամանակ պիտի հաշվի առնել, ոչ թե բառը, այլ նրա կողմից ազդանշվող հասարակայնությունը: Կովկասում նույն քրմական դասակարգի, որ իր կազմով բյուրեղացավ և վեր ածվեց քրիստոնեական եկեղեցու հոգևորականության, այդ քրմական դասակարգի կազմակերպումից բացի նրա հետ կապված է հսկաների կռիվը. նրա, իբրև gp-mer հատուկ ցեղի մասին որոշ բան լռել է աստվածաշունչը, իսկ իրենք կովկասյան տեղական հաբեթականները ոչ միայն պահպանել են այդ հարազատ բառը և՛ այսպես ասված ցեղանվան նշանակությամբ, և՛ ըմբիշ-հերոսի, հսկայի նշանակությամբ (այսպես հայեր-կապադովկիացիներին ga+mir են կոչում, իսկ վրացիների համար gmir (*gu-mir) նշանակում է ‘հերոս’, ‘դյուցազն’), այլև կարողացել

  1. Н. Марр. О числительных, էջ 23։ Скифский язык, էջ 376։ Чуваши-яфстиды, էջ 51-52։