են փոխ տալ նաև դեպի հյուսիս ոչ միայն իրոն-օսերին, որոնց մոտ gumir նշանակում է ‘հսկա’[1]։ Ավելի հեռավոր, ռուսական և ֆիննական հյուսիսի հետ հաբեթական Կովկասը շաղկապված է նույն այդ սոցիալ-պաշտամունքային տերմինի այլ ձևավորություններով, ինչպիսիք են Ko-pal←→ku-pal և u-φal←→yu-mal. Կովկասում վրացի-խեվսուրների և ռաճեցիների մոտ kopal-a, kopal-e ‘անտառի աստված’, u-φal հին վրացիների մոտ՝ ‘աստված’, ‘տեր’, ‘պարոն’, հյուսիսում մի շարք սլավոնների և ոչ սլավոնների մոտ kupal-a աստվածությունը և ֆինների մոտ yumal→yumala ‘աստված[2]: Ըստ այսմ նշենք. այս տերմինները հնդեվրոպաբանության սեփական միջոցներով և ձևական մեթոդով, առանց լեզվի հնէաբանության մեկնելու փորձերը ամրացրել են սկանդալային թյուրիմացությունը թե Կուպալայի, թե հատկապես ռուս. „убогий“ ‘խեղճ’, ‘թշվառ’ ածականի նկատմամբ, որի սկզբի “y”-ն դիտվում էր, որպես ռուսական բացասական նախածանց, այնինչ u+bog-ի՝ ‘աստծու’ կրկնակի հիմքում տակավին նախառուսական հաբեթական եռատարր բաղադրություն է հանդես գալիս, և երկտարր առաջին u+bog մասը պարզապես ֆիննական yu-mal-ի, վրաց. u-φal-ի տարբերակն է նայի (плавного) թերատմամբ, ինչպիսի երևույթ նկատվում է էլամական u+pa ‘պարոն’ բառի մեջ. իսկ ինչ վերաբերում է պաշտամունքային իրական նշանակությանը, այդպիսին ի հայտ է բերվում վրացերեն լրիվ qor-bal տարբերակով, որ նշանակում է ‘ցորեն’ նախապես՝ ‘կաղին-կաղնի’[3]։ Մենք այստեղ գործ ունենք, ուրեմն, նույնպես հացահատիկներից դուրս եկած, արդեն երկրագործական աստծու հետ։ Միանգամայն ճիշտ է այդ, միայն թե որոշ վերապահությամբ, այն է՝ «ստադիալ զարգացման որոշ աստիճանում», քանի որ միանգամայն անկախ նրանից, որ երկրագործական՝ միաժամանակ արեգակնային, աստվածության կոսմիական աշխարհայացքի պայմաններում երկնքի հետ նույնացող տերմինը մտնում է աստղային աստվածությունների շրջանը: Պաշտամունքային տերմինը վերնաշենքային հասկացությունը փոխում
Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/311
Արտաքին տեսք