Jump to content

Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որոնումների խորացման, առանց հնէաբանական պեղումների հնչական լեզվի մեջ. հեշտ բան էր սահմանել, որ հաբեթական Կովկասում էթնիկական կազմավորությունների անունները աստղային են (աստրալ) և գազանայինին առասահման: Թվում էր, թե նախնադարյան ֆանտազիայի առատությունից մարդը սկսել է երկինքը բնակեցնել իր կյանքում սովորական դարձած գազաններով, բայց պարզվեց, որ այս կամ այն անունը ծագել է ստադիալ զարգացման այս կամ այն աստիճանի կապակցությամբ, այսինքն դիտվեց մի նշանակության փոխարինումը մի ուրիշով՝ նորով։ Ոչ միայն էնիոխների, այլև հայերի՝ Կովկասում, նմանապես և էտրուսկ-պելազգների՝ Միցերկրածովքում, ցեղանունների մեջ աստղայինի հետ միատեղ հանդես բերվեց ‘ձի’ նշանակությունը, կարծես ‘ձի արևի’։ Բազմիմաստության պայմաններում նշանակությունների այսօրինակ կուտակումը թվում էր իբր «կուսական» ֆանտազիայի բնական արդյունք, իրականում էնիոխները կամ «հայերը» կոչվում էին ‘ձիեր’ (հետագայում՝ ‘ձիավորներ’, ‘ձիավարներ’) ըստ սոցիալական տվյալ խմբավորման համար ձիերի տնտեսա-կախարդական, ապա հետագայում տնտեսա-պաշտամունքային նշանակության[1]։

Այսպես, ոչ միայն hay հայերը, այլև նրանց նախորդները նույն երկրում qal-dim→qal-di, որ ‘արև’ էր նշանակում, ժամանակին այդ անունը կրող սոցիալական խմբավորման ձիաբուծական կազմակերպության պատճառով ըմբռնվում էին որպես ‘ձիեր’ և qal-di բառը իրոք ‘ձիեր’ էլ նշանակում էր, որպես բասկերեն sal-di ‘ձի’ բառի շնչեղ կրկնակ[2]:

‘Ձիեր’, ‘հեծելազոր’, ‘այրուձի’ ժամանակին կոչվել են Կովկասի հնագույն այսպես կոչվող տեղանուններից մեկով ṭan հավասարապես նաև ṫ en (Բաթումից Սև ծովի եզերքով դեպի Տրապիզոն)։ Այդ ṫen ‘ձի’-ուց վրացերենում կազմված է ṫen-e+ba ձիավարել բայը։ Այս ցեղանվան laz հոմանիշը նույնպես նշանակում է ‘ձի’, որ ֆունկցիոնալ կերպով փոխարինել է ‘շանը’ (աբխազ. a-laш-ա ‘ձի’, աբխ. a-la ‘շուն’)։ Նույնի zan, ինչպես և шun տարբերակը, որի նախնական իմաստը նույնսլես եղել է

  1. Н. Марр, Астрономические и этнические значения двух племенных названий армян. ЗВО, հ. XXV էջ 229-256։
  2. Н. Марр, Скифский язык, էջ 383: