են տալիս նոր հնարքներ և տեխնիկա, որպեսզի այդ կապակցվածությունը օրինաչափորեն տարածենք մինչ այդ թե՛ միմյանցից, թե՛ հարկավ Կովկասի հաբեթական լեզուներից անցյալում մեկուսի գտնված (գիտնականների մեծամասնության համար մինչև այժմ էլ մեկուսի) լեզուների խմբերի վրա:
„О поездке к западно-европейским яфетидам“[1] զեկուցումից, ինչպես նաև „Культурный фронт грузинской нации с лингвистической точки зрения“[2] վրացերեն զեկուցումից ակնհայտնի կերպով կարելի է տեսնել, թե ինչպես այդ նույն կապակցվածությունը ռասայապես տարբեր թվացող ժողովուրդների մոտ լեզվի հետ մեկտեղ ներառում է և էպոսը։ Հաբեթական տեսությունը լուսաբանել է «Վիսա և Ռամին» միջնադարյան պարսկական վեպի ազգակցությունը «Տրիստան և Իզոլդա» միջնադարյան ֆրանսիական վեպի հետ, նրանց շարադասելով որպես ազգակից ստեղծագործություն այդ նույն սյուժեի ժողովրդական վերսիան, հատվածները Սաթենիկի կամ Իսարթենիկ-Իսոլդայի հայկական էպոսից։ Այդ նույն ուղիներում հաբեթական տեսությունը «Տրիստան» տերմինի ֆրանսիական վեպի հերոսի անվան լեզվագիտական վերլուծությամբ արդարացրեց ֆրանսիացի հետազոտող Գաստոն Պարիի (Gaston Paris) այն միտքը, որ Տրիստանը նշանակում է ‘արև’, ինչպես որ պարզվեց, որ Իսոլդայի անունը նշանակում է ‘ջուր’ - հաբեթական տեսությունը հավաստեց, որ այդ սյուժեն ունի նախապատմական ծագում. բնաղբյուրում դա մի զրույց է կոսմիկական երևույթների, տարերք-աստվածությունների մասին, և ավելի հետնագույն ֆորմացիայի ժողովուրդներին՝ ֆրանսիացիներին ու անգլիացիներին Արևմուտքում, ինչպես հայերին ու պարսիկներին Արևելքում, այդ սյուժեն անցել է միմյանցից անկախ կերպով, յուրաքանչյուրին իր ժողովրդի ընդերքից, այն է՝ իրենց կուլտուրական շրջապատի ժողովրդական ընդերքից որպես վերապրուկ հավասարապես թե Եվրոպայի, թե Ասիայի սկզբնական բնակչության, այսինքն՝ հաբեթականների էպոսի: „Чуваши-яфетиды на Волге“[3] աշխատության մեջ, որ տպագրվել է 1926 թվին, նշված է, թե ինչպես մարդկության լեզվական