կապակցվածությունը, որ հիմնավորվում է նախապատմական ապրումների ընդհանրությամբ, ընդգրկում է և ռուսերենը։ Նշվում է ռուսերենի հագեցվածությունը, անկախ մի շարք ցայտուն չուվաշիզմներից, մասսայորեն հաբեթական բառերով:
Մարդկության այդ նույն լեզվական կապակցությունն ըստ Կովկասի հաբեթական լեզուների և նրանց հետ ազգակից դուրս եկած չուվաշականի՝ Եվրոպայի և Ասիայի ֆիննական լեզուների ու պալեոասիականների միջոցով, տարածվել է և չինարենի վրա։ Մենք էլ չենք խոսում այն մասին, որ նշմարվում է որպես լուծման համար պատրաստ պրոբլեմ, ասես քաղվելուն սպասող հասած պտուղ, աֆրևրասիական լեզուները ամերիկյան և աֆրիկյան լեզուների հետ՝ ամբողջ լրիվությամբ և ոչ թե միայն հյուսի-աֆրիկյան լեզուների հետ կապակցելու պրոբլեմը։ Մասնավորապես հոտենտոտական կամ նամայական լեզվի մասին մենք հենց դասընթացի մեջ իր տեղում գումարաբար կտանք առայժմ ձեռք բերված դրույթները:
Հաբեթական լեզուների կատարելապես կոնկրետ կերպով երևան եկած կապերը ֆիննական լեզուների և ապա չինարենի հետ, նյութ մատակարարեցին ավելի մանրամասնորեն ամրակցելու Կովկասի հաբեթական լեզուներն իրենց փոխհարաբերություններում, ընդդմին՝ որ այնպես բնական է, չինական և ֆիննական մենատարր համարժեքները օգնեցին բացահայտելու և ճիշտ վերլուծելու երկտարր վրացերեն բառերը, այդ հետնագույն խաչավորումները: Երբ գտնում ենք երկտարր խաչավորված բառ՝ վրաց. ga-me Կովկասում| բասկերեն ga-w („gau“)-ին մերձպիրենյան Իսպանիայում և Ֆրանսիայում, աբխազերենում այդ նույն նշանակությունն ունեցող դուրս եկավ qa (←ğa→*ga առաջին տարրը, պարզվում է, որ երկրորդ տարրը ve-ն, նույնպես ‘գիշեր’ նշանակությամբ, ինքնուրույն կերպով գոյություն ունի մերձվոլգյան ֆին ժողովուրդներից մեկի, այն է՝ մորդվինների մոտ:[1]
Երբ երկտարր խաչավորված վրաց. ma−qa ‘կաղնի’ բառը (→*‘ծառ’) իր երկրորդ մաս qa-ով ներկայացված դուրս եկավ ծառի նշանակությամբ ինչպես սպիրանտաբար՝ qa|qe (վրաց.) այնպես էլ սիբիլանտաբար ta ‘անտառ’ և այլն, ապա առաջին
- ↑ Н. Марр, Абхазско-русский словарь, հրատ. Աբխազական լեզվի և գրականության Ակադեմիայի (Սուխումում), Լենինգրադ, 1926: Ներածական, էջ XII—ХIII: