Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տարր mu-ն ֆինների մոտ բարձրացած p-puu→pu-ի, պահպանված դուրս եկավ չինացիների մոտ և ամենուրեք ‘ծառ’ նշանակությամբ։ Պարզվեց, որ այդ նույն բառը, որ բնավ էլ միակը չէ, Արևելքի ժողովուրդների հետ միավորում է և արևմտյան եվրոպացիներին, Միջերկրածովքի ժողովուրդներին։

Այդ կապվածությունը սկսեց խորանալ կապակցվելով նյութական կուլտուրայի պատմության հետ, ինչպես նաև — զորավիգ ունենալով բառերի, որպես անունների, ֆունկցիոնալ անցումը սպառման հետնագույն առարկային հնագույնից, որ իր հնությամբ հասնում է մինչև անցած օրերի անսահման հեռուն, որ շատ և շատ ավելի հին է գրավոր լեզուների, այդ թվում և հաբեթականների, էպոխաներից։[1] Եվ այն խորության մեջ բացահայտվեցին այնպիսի կապեր լեզուների միջև, որ մենք չէինք էլ երազում։ Երևան եկան առաջներում բոլորովին հաշվի չառնված այդպիսի կապեր մինչև իսկ ամենից ավելի թվում էր թե ուսումնասիրված լեզուների՝ հունարենի և լատիներենի միջև, էլ չեն խոսում այդ տեսակետից բոլորովին չշոշափված-կուսական վիճակում գտնվող ռուսերենի և ֆիններեն թեկուզ հենց սուոմի լեզվի միջև: Այն բանից հետո, երբ պարզվեց որ ‘հացաբույսերի’ ինչպես և հենց ‘թխված հացի’, նաև ‘ալյուրի’ անունը ստացվել է առաջ հացին փոխարինող ‘կաղնի-կաղին’ անունից, պարզ դարձավ, որ լատիներեն pan+-i-s ‘հաց’ բառը իր pan-հիմքով *paln հնատիպով պահպանելով այստեղ սկզբնական լիահնչյունությունը (քանի որ այդ տերմինը՝ խաչավորված երկտարր BC-ն՝ բեր-իսնական է)-pal-an հանդիսանում է հնատիպը և հունարեն bal-an βάλαυ-ος) ‘կաղինի’ ‘կաղնու’։ Սրանից հետո զարմանալի է միթե նույն այդ տեսակ փաստերի ընկալման և գնահատման հոտառության կատարյալ բացակայությունը նախապատմական էպոխաներից ավանդված փոխհարաբերություններում, օրինակ այն փաստի, որ ներկայումս ‘ծառի’ համար գոյություն ունեցող ֆիննական pu բառը, որ առաջ միայնակ վերցրած նշանակել է

  1. Н. Марр, Средства передвижения, орудия самозащиты и производстваб до-истории. (Ընտիր աշխատութ. հ. III, էջ 123-151), նույնի՝ Лингвистических-намечаемые эпохи развитии человечества и их увязка с историею материальной культуры (Ընտիր աշխատություններ, հ. III, էջ 35-60):