Jump to content

Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

‘կաղնի+կաղին’, ինչպես հետագայում կսմ. tu+pu մորզ-երզյա tu-mo և այլն, որ արևմտյան ֆինների մոտ հնչում է երկար U-ով՝ puu, վրացիների մոտ նշանակում է ‘հաց’ և մտնում է ‘կաղնու’ անվան կազմի մեջ, քանի որ նրա pūŕ հնատիպը, որ մինչև այժմ հաբեթական, կովկասյան ժողովրդի վրացիների մեջ հենց այդ սկզբնական pūŕ ձևով իրոք նշանակում է ‘հաց’, իսկ խաչավորվելով այդ նույն, թվում էր թե բացառապես ֆիննական pu, resp, mo↔mu-ի հետ բաղկացության մեջ վրացերեն իսկ տերմինը նշանակում է ‘կաղնի’, հնչելով mu-qa, նախատիպում *mu-ka, որ վերապրել է ռուսների մեջ «мука» բառի ձևով՝ բոլորիդ լավ ծանոթ ‘ալյուր’ իմաստով։ Զարմանալի է արդյոք, որ այս տեսակետից ոչ մի չափով հաշվի չեն առնվել փաստերն այն փոխհարաբերություններից, որ ունեն իրանական լեզուները Վոլկամիայի (Վոլգայի և Կամայի) ֆիննական լեզուների հետ։ Նույնպես նշմարված է այդ նույն pur բառը (O-ական խմբի, հաբեթական լեզուներում շչական խմբի) Ա-ական խմբի resp. սուլական խմբի իդեալական ամրասիրություն ունեցող pal տարատեսակում, որ պահպանել են Միջերկրածովքի պրոմեթեիդյան («հնդևրոպական») ժողովուրդները արդեն մատնանշված ձևերով. հույները՝ ‘կաղին’, հռոմայեցիները՝ ‘հաց’ նշանակության իմաստով։ Չուվաշերենում, որն իր համեմատաբար ամբողջականորեն պահպանված հաբեթական վերապրուկներում հաստատվել է որպես շչական խմբի լեզու, այդ նույն տերմինը, չուվաշական հնչյունաբանության համար սովորական նայ ŕ-ի l վերասերմամբ՝ pul-ը պահպանվել է՝ խաչավորվելով յոնական, ինչպես հունական և լատինական համարժեքներում, տարրի (C) հետ, որը սակայն ունի О-ական on ձև , կորցրած լինելով սկզբնական ռնգայինը և շրթնային ձայնավոր օ-ն վերածած լինելով «ə» հնչյունի, տյսպիսով, ուրեմն ընդունած լինելով pul-ə ձևը, որ սովորաբար tыr-ə-ի հետ միանալով նշանակում է ‘հաց’: Եվ կատարելապես նույնպիսի կազմավորում թե՛ ըստ ձայնավորման, թե՛ ըստ խաչավորման յոնական տարրի հետ, սակայն սիբիլանտ ճյուղի յոնական տարրով don, թերատ ձևով d, մենք գտնում ենք պարսկերեն bul+u-d մեջ, դեռևս միայն ‘կաղնի’ նշանակությամբ, իսկ մոնղոլերենում այդ նույն don մերթ լրիվ ձևով, մերթ նույնպես on՛-ի հատումով, ու մեկ էլ B-ն առանց նայական ելքի՝ mo ձևով,