Jump to content

Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այսպես օրինակ՝ միավորներ, տասնավորներ, հարյուրավորներ

t t+w=t° t+s+w=ṫ°
t+s=ṫ
k k+w=ko k+h+w=◌̇k°
k+h=◌̇k

Այսպիսի սիստեմի դեպքում հարկ չկա վերցնելու ամեն մի տասը որպես մի հատուկ ֆեոդալական ամրոց։ Հաբեթաբանական սիստեմը ոչ միայն պակասեցնում է պահանջող հիմնական դասերի, նրանց առանցքային մասերի, յուր տեսակի միավորների թիվը, այդպիսինները հասցնելով միայն պարզ հնչյունների թվին, որչափ խոսքը վերաբերում է ուժեղ բաղաձայններին, և ոչ միայն զգալիորեն նվազեցնում է բարդ հնչյունների կազմի մեջ մտնող թույլ սուլա-շչականների (s, z, ш, j և այլն) և հագագայինների (հ, γ, с, у և այլն) սլատկերման համար պահանջվող նշանների թիվը՝ դրանք հասցնելով երկու նշանի՝ և − (հետևաբար համարյա մեկ հատի, ինչպես թվանշանների մեջ 0-ն), ըստ նրանց տեղաբաշխման չորսի, ըստ նշանակության ութի, չորսը՝ սիբիլանտների մեջ, երբ նրանք միակցվում են առաջնալեզվայինների հետ, և չորսը սպիրանտների մեջ, երբ նրանք միակցվում են ետնալեզվայիններին s, ш, z, j, h, γ, y:

Այսպիսով, կրկնում եմ, հաբեթաբանական տառադարձությունը ամենաբարդ հնչյունային մեծությունների արտահայտությունը ոչ միայն հասցնում է պարզ թվանշանների, այլև միևնույն ժամանակ ընդգծում է մի կարգ հնչյունների փոխադարձ կապը մյուսների մեկ խմբինը՝ մյուս խմբի հետ և ոչ թե ստվերարկում կամ բոլորովին ծածկում այն։ Այս հարցում ավելի իրազեկ կարելի է դառնալ մեջ բերված գրքույկով։ Այստեղ տալիս եմ հաբեթական այբուբենի աղյուսակը ավելի պարզ կազմով, այն է՝ վրացական այբուբենի (մեջբերված գրքույկով համեմատեցեք բարդագույն աբխազականի հետ): Ի դեպ աղյուսակում ավելի շատ նշան կա, քան վրացական այբուբենում, որը կորցրել է խուլ սպիրանտ •-ն, ձայնեղ սպիրանտ γ-ն և չունի g^-ն և այլն: