Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կադրերի ատեստավորման և ծրագրերի չափորոշիչների և պահանջների համաձայնեցվածթյունը, կրթություն ստանալու՝ քաղաքացիների իրավունքների ազատ իրագործում և հավասար հնարավորություններ ընձեռելը:

Այդ պայմանների իրագործումը թույլ կտա ավելի շատ ուսանողներ, ասպիրանտներ, գիտական աշխատողներ, դասախոսներ ընդգրկել ԱՊՀ միասնական կրթական տարածքում:

Սակայն օրենքի ոչ բոլոր դրույթներն են կապված միասնական կրթական տարածքի հետ: Դրանք պարունակվում են հարցեր, որոնք պայմանավորված են տվյալ երկրի տնտեսական հնարավորությունների հետ, որոնք, իհարկե, պետությունների ներքին գործը լինելով՝ չեն կարող պարտադրվել նրանց:

Որպեսզի ԱՊՀ պետությունների ընդունված օրենքներին տրվի պատշաճ ձև և ինքնուրույնություն, պետք չէ ձգտել բոլորին միևնույն չափանմուշով չափել: Միշտ կլինեն խնդիրներ, որոնք տվյալ պետությունը կցանկանա իր ձևով իրավական կարգավորման ենթարկել։


3.2.17. Նորմատիվ-իրավական ակտերի համակարգման հասկացությունը և դրա տեսակները

Կրթական ոլորտը կարգավորող նման մեծաքանակ իրավունքի աղբյուրների առկայության պարագայում իրավական ակտերից հեշտությամբ օգտվելու համար անհրաժեշտ է դրանք դասդասել:

Նորմատիվ-իրավական ակտերի համակարգումը նորմատիվ ակտերը կանոնակարգված ձևով միավորելու, դրանք որոշակի համակարգ դարձնելու գործունեությունն է:

Իրավաբանական գրականության մեջ ավանդաբար տարբերում են համակարգման երկու տեսակ կոդիֆիկացիա և ինկորպորացիա:

Կոդիֆիկացիա ասելով հասկանում են իրավական նորմերի այնպիսի կանոնակարգում, որն ուղեկցվում է դրանց բովանդակությունը վերամշակելով, որոշ իրավունքի նորմեր փոխելով, մյուսներն ընդունելով, այսինքն՝ այն իրավաստեղծման գործընթացում ընթացող համակարգում է: Կոդիֆիկացիան չի սահմանափակվում համակարգման շրջանակներով, այլ նաև օրենսդրության կատարելագործման ինքնուրույն, ընդ որում հիմնական ձև է:

Կոդիֆիկացիայի գլխավոր դերը կայանում է նրանում, որ այն իրավական նորմերի համակարգման գործառույթը իրականացնում է իրավաստեղծ գործունեության հետ համընթաց:

Կոդիֆիկացիան կամ նոր, նախկինում օրենսդրության համակարգում գոյություն չունեցող ակտի մշակումն է, կամ նախկինում գործող ակտի այնպիսի վերամշակումը, որը բերում է սկզբունքորեն այլ օրենսդրական պատվերի առաջացմանը: Կոդիֆիկացիայի ընթացքում չեղյալ են համարվում հնացած իրավաբանական նորմերը, մշակվում են նորերը, վերացվում են օրենսդրության մեջ առկա բացերն ու հակասությունները նորմատիվ-իրավական ակտերի միջև։

Կոդիֆիկացիան իրականացվում է միայն պաշտոնական կարգով և խստորեն սահմանված պետական կառավարական մարմինների կողմից: Առավել ինտենսիվ կոդիֆիկացիան կապված է հասարակության զարգացման որոշակի փուլերի, սկզբունքորեն նոր իրավաբանական գնահատական պահանջող հասարակական հարաբերությունների էական փոփոխությունների հետ:

Նկատի ունենալով ՀՀ կրթության ոլորտում տարբեր ժամանակներում ընդունված որոշ իրավական ակտերում առկա կրկնությունները, անգամ հակասությունները, թեկուզև ուշացումով, արժե նման աշխատանքի ձեռնամուխ լինել, որը նաև կօգնի «ՀՀ կրթության մասին» օրենսգրքի շարադրմանը:

Կոդիֆիկացիայի արդյունքում կարող են լինել ակտերի հետևյալ տեսակները՝

1. օրենսդրության հիմունքները. Խորհրդային Միությունում կոդիֆիկացված ակտի այս տեսակը բացառիկ մեծ դեր է խաղացել հասարակական հարաբերությունների իրավական կարգավորման գործընթացում: Հանրապետական օրենսգրքերը մշակվում էին ստեղծված Միութենական օրենսգրքերի հիմունքների հիման վրա:

Որպես կոդիֆիկացված ակտի տեսակ հիմունքներն առ այսօր իրենց նշանակությունը պահպանում