Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, եթե այդ ակտերով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ, բացառությամբ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերի:

Գերատեսչական անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում նույն օրենքի 60-րդ հոդվածով սահմանված ժամկետներում և կարգով:

Գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակման է ուղարկում պետական գրանցող մարմինը՝ գրանցման օրվան հաջորդող երկու օրվա ընթացքում:

Գերատեսչական անհատական իրավական ակտերը կարող են հրապարակել դրանք ընդունողները:

Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերը ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման և ուժի մեջ են մտնում դրանց պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, եթե այդ իրավական ակտերով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

Տեղական ինքնակառավարման մարմինների անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածով սահմանված ժամկետներում և կարգով:

Հանրաքվեով ընդունված տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերը հրապարակվում և ուժի մեջ են մտնում «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքով ու սույն օրենքով սահմանված կարգով:

Քաղաքային և գյուղական համայնքների ավագանու և համայնքի ղեկավարի նորմատիվ իրավական ակտերը հրապարակում է համայնքի ղեկավարը, դրանք պետական գրանցում ստանալու օրվան հաջորդող 5 օրվա ընթացքում:

Քաղաքային և գյուղական համայնքների ավագանու և համայնքի ղեկավարի նորմատիվ իրավական ակտերը և տվյալ համայնքներում հանրաքվեով ընդունված իրավական ակտերը դրանք ընդունելու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում ուղարկվում են ՀՀ արդարադատության նախարարություն և համապատասխան մարզպետին՝ նշելով այդ ակտերի հրապարակման օրը և ձևը: Եթե նշված նորմատիվ իրավական ակտերը հրապարակվել են «Համայնքի իրավական ակտերի տեղեկագրում», ապա այդ մարմիններին է ուղարկվում նաև տեղեկագրի երկու օրինակը:

Երևանի ավագանու և համայնքի ղեկավարի նորմատիվ իրավական ակտերը և Երևան քաղաքում հանրաքվեով ընդունված իրավական ակտերն ուղարկվում են ՀՀ արդարադատության նախարարություն՝ դրանք ընդունելու օրվան հաջորդող 3 օրվա ընթացքում:

Տեղական ինքնակառավարման մարմինների անհատական իրավական ակտերը կարող են հրապարակել համայնքների ղեկավարները:

Օրենքներն ուժի մեջ են մտնում «ՀՀ պաշտոնական տեղեկագրում» հրապարակվելուց հետո։ Այլ նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով հրապարակվելուց հետո: «Կրթության մասին» ՀՀ օրենքները հրատարակվում են ՀՀ պաշտոնական տեղեկագրում և ուժի մեջ մտնում դրա հրապարակումից 10 օր հետո միայն: Սակայն որոշ դեպքերում այն կարող է ուժի մեջ մտնել ավելի վաղ ժամկետում, կամ այն ժամկետում, որը նշվում է ընդունվող իրավական ակտում:

Կրթության տարբեր աստիճանների մասին ՀՀ օրենքներն իրենց ուժը կորցնում են և նրա գործողությունը դադարում է մի շարք հիմքերով: Ըստ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի հոդված 71-ի իրավական ակտի գործողության դադարեցման հիմքերն են՝

1) իրավական ակտն՝ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում.

2) իրավական ակտը՝ վերացվելու դեպքում.

3) իրավական ակտն՝ անվավեր ճանաչվելու դեպքում.

4) իրավական ակտը՝ չեղյալ ճանաչելու դեպքում.

5) իրավական ակտի գործողությունը՝ կասեցվելու դեպքում:

Եթե դադարեցվելու է իրավական ակտով կարգավորվող հարաբերությունների որոշակի մաս,