Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պաշտոնյաները չունեն որևէ հատուկ կարգավիճակ: Կրթական օրենսդրության ընդհանուր կանոններով, նրանք ունեն նույն իրավունքները և կրում են նույն պարտականությունները, ինչ մասնագետների պատրաստման և որակավորման բարձրացման համակարգի ցանկացած ուսանող: Կրթական օրենսդրության ընդհանուր կանոններով է իրականացվում նրանց ատեստավորումը և ստացած կրթության մասին փաստաթղթերի տրամադրումը: Այդ պատճառով չկան հիմքեր և անհրաժեշտություն խոսելու կրթական իրավունքի համակարգում պետական ծառայողների որակավորման բարձրացման կամ վերապատրաստման հարցերով հատուկ, համալիր ինստիտուտի գոյության մասին:

Այլ է պետական ծառայողների պատրաստման, վերաորակավորման և որակավորման բարձրացման իրավական ինստիտուտի վիճակը վարչական իրավունքի համակարգում: Պետական ծառայողի ուսուցումն ավարտվում է ատեստավորմամբ, որը ևս իրականացվում է կրթական իրավունքի նորմերին համապատասխան կրթական գործընթացի յուրահատկության հաշվառմամբ, որոնք անցկացվում են նրա շրջանակներում դասախոսական և գործնական պարապմունքների ժամանակ: Պետական ծառայողը ստանում է լրացուցիչ երաշխիքներ, որոնք թույլ են տալիս հաջողությամբ համատեղել ուսումնառությունն աշխատանքի հետ: Ընդ որում, շատ դեպքերում պահպանվում է միայն նրա աշխատատեղը, քանի որ արդյունավետ վերապատրաստումների ողջ գործընթացի ժամանակ նրանք ժամանակավորապես ազատվում են աշխատանքից է /որոշ դեպքերում, պահպանվում է նաև աշխատավարձը/:

Այսպիսով, պետական ծառայողները, որոնք մասնագիտական վերապատրաստում են անցնում, մնում են վարչական իրավունքի /որոշ հեղինակների կողմից ընդունված է «Ծառայողական իրավունք» եզրույթը/ սուբյեկտներ, սակայն իրենց իրավունքներն իրացնելու համար նրանք ստիպված են մտնել կրթական հարաբերությունների դաշտ: Հանրային ծառայողների պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման ինստիտուտի համալիր բնույթը բնորոշվում է վարչական և կրթական իրավունքի միջև ազդեցության ոլորտների հստակ տեղաբաշխմամբ: Վարչական իրավունքի նորմերն ամրապնդում են հանրային ծառայողի նյութական իրավունքներն ու պարտականությունները, իսկ կրթական իրավունքի նորմերը սահմանում են այդ իրավունքների իրականացման գործընթացներս ու մեխանիզմները:

Համալիր ինստիտուտների միջոցով կրթական իրավունքը սերտորեն փոխազդվում է աշխատանքային իրավունքի հետ, ինչը բացատրվում է այն անխզելի կապով, որը գոյություն ունի մասնագիտական կրթության և աշխատանքային գործունեության միջև: Կարելի է առանձնացնել աշխատանքային իրավունքի չորս համալիր ինստիտուտ, որոնք գտնվում են կրթական իրավունքի սահմանում և, այսպես թե այնպես, ձևավորվում են դրա ազդեցության տակ: Այդ ինստիտուտներն են.

1) ուսումնառության պայմանագրի,

2) աշխատակիցների մասնագիտական պատրաստության և որակավորման բարձրացման,

3) աշխատանքը կրթական հաստատությունում ուսման հետ համատեղող աշխատակիցների համար սահմանված երաշխիքների և փոխհատուցումների,

4) ուսումնառության պայմանագրին համապատասխան՝ սովորողների նախադիպլոմային պրակտիկայի կառավարման /ղեկավարման/ կամ անհատական ուսուցումը որևէ կազմակերպությունում իրականացնող տվյալ կազմակերպության աշխատակցի իրավական կարգավիճակի ինստիտուտները:

ՀՀ աշխատանքային օրենսդրության համաձայն, կազմակերպությունը կամ ուսումնական հաստատության գործատուն կարող է ուսումնառության պայմանագիր կնքել ինչպես աշխատանք փնտրող անձի, այնպես էլ տվյալ կազմակերպության աշխատակցի հետ՝ միայն այն տարբերությամբ, որ մասնագիտական ուսուցման ուսումնառության պայմանագիրը աշխատանք փնտրող անձի հետ կնքվում է քաղաքացիական օրենսդրության թելադրանքներից ելնելով, իսկ կազմակերպության աշխատակցի հետ պայմանագիրը՝ աշխատանքային օրենսդրության հիման վրա: ՀՀ աշխատանքային օրենսդրությունը մանրամասնորեն կարգավորում է ուսումնառության