Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

3. Հատուկ կրթության համակարգում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող՝

  • շեղվող վարք ունեցող երեխաների և դեռահասների համար նախատեսված հատուկ կրթադաստիարակչական հաստատությունների սաներ,
  • հոգեբանա-մանկավարժական և բժշկա-սոցիալական օգնության կարիք ունեցող երեխաների համար նախատեսված կրթական հաստատությունների սովորողներ, սաներ,
  • զարգացման շեղումներ ունեցող սովորողների, սաների համար նախատեսված կրթական հաստատությունների սովորողներ, սաներ,
  • ներառական կրթության մեջ ընդգրկված սովորողներ,
  • երկարատև բուժման կարիք ունեցող /21 օրից ավել/ երեխաների համար նախատեսված առողջարանային տիպի կրթական հաստատությունների սովորողներ, սաներ,

4. երեխաների լրացուցիչ կրթության համար նախատեսված կրթական հաստատությունների սովորողներ, սաներ:

5. Արհեստագործական ուսումնարանում և ուսումնական կենտրոններում՝

  • նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության կրթական հաստատությունների սովորողներ, /այլ երկրներում նաև լիցեյիստներ/:

6. Քոլեջներում՝

  • միջին մասնագիտական կրթության կրթական հաստատությունների ուսանողներ, կուրսանտներ, ունկնդիրներ,
  • լրացուցիչ մասնագիտական կրթության (մասնագետների որակավորման բարձրացման՝

կրթական հաստատությունների ունկնդիր սովորողներ:

7. Բարձրագույն մասնագիտական կրթության կրթական հաստատություններում՝

  • համալսարանում,
  • ինստիտուտում,
  • ակադեմիայում,
  • կոնսերվատորիայում,
  • դրանց մասնաճյուղերում սովորող ուսանողներ:

8. Հետբուհական մասնագիտական կրթության համակարգում՝

  • ինտերնում,
  • կլինիկական օրդինատուրայում,
  • մագիստրատուրայում,
  • ասպիրանտուրայում,
  • դոկտորանտուրայում սովորողներ և հայցորդներ):

Ըստ ուսուցման ձևերի՝ կարելի է առանձնացնել սովորողների այնպիսի կատեգորիաներ, ինչպիսիք են՝

  • առկա /ստացիոնար/ ուսուցման համակարգում սովորողներ,
  • հեռակա ուսուցման համակարգում սովորողներ,
  • երեկոյան կրթության համակարգում սովորողներ: /Հայաստանում միայն լրացուցիչ կրթությամբ սովորողներ/:

9. Հեռավար /էքստերն/ (այսուհետ՝ դրսեկություն)՝ ինքնակրթությամբ և ուսումնական հաստատությունում գիտելիքների ամփոփիչ ատեստավորման եղանակով իրականացվող կրթության ձևով սովորողներ:

Գոյություն ունի սովորողների ևս մեկ խումբ /կատեգորիա/, որը չի կարող ընդգրկվել վերոհիշյալներում: Դրանք տնային պայմաններում կրթություն ստացողներն են /տանը սովորողները/, քանի որ նրանց կայուն-ծանր առողջական վիճակից ելնելով ուսուցումն իրականանում է կրթական հաստատության պատերից դուրս, չնայած մնացած հիմնական պահանջները (կրթության բովանդակության համապատասխանությունը կրթական ծրագրերին և պետական կրթական չափորոշիչներին) պահպանվում են:

Կրթական ծառայությունների ֆինանսավորման ձևից կախված՝ սովորողները բաժանվում են