միջնորդավորված է համապատասխան նորմատիվ-իրավական ակտերով (նա աշխատանքի է անցել հրամանի կամ պայմանագրի հիման վրա, ստանում է աշխատավարձ ըստ իր որակավորման կատեգորիայի և այլն): Մյուս կողմից, սովորողներին դասավանդելու մեթոդների և մեթոդական հնարքների սեփական յուրահատուկ ձևերի ընտրության և կիրառման հետ կապված մանկավարժական գործընթացը, մանկավարժը զուգակցում է տարբեր հոգեբանական հնարքների օգտագործման, մանկավարժա-հոգեբանական և բարոյական հարաբերությունների հաստատման հետ, որոնք չեն կանոնակարգվում նորմատիվային իրավական ակտերով: Տվյալ դեպքում մանկավարժը կողմնորոշվում է միայն ավելի ընդհանուր սկզբունքներով, նպատակներով, դրույթներով և նորմերով:
5.2.5. Ծնողները կամ սովորողների այլ օրինական ներկայացուցիչները որպես կրթական հարաբերությունների մասնակից
Կրթական հարաբերության մյուս մասնակիցը՝ ծնողները /կամ սովորողների այլ օրինական ներկայացուցիչները/, կրթական հարաբերության մեջ որպես ինքնուրույն անձ չի հանդիսանում և նրանում մասնակցում է այնքանով, որքանով սովորողները դեռ ընդունակ չեն ձևավորել և արտահայտել իրենց իրական ցանկություններն ու կամքը: «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 28-ին համապատասխան՝
Սովորողի ծնողն իրավունք ունի՝
1) երեխայի ուսուցման համար ընտրել ուսումնական հաստատությունը և կրթության ձևը.
2) համագործակցել ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների հետ իր երեխայի կրթության կազմակերպման հարցերով,
3) դիմել համապատասխան մարմիններին երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության հարցերով,
4) պաշտպանել իր և իր երեխայի օրինական շահերը համապատասխան մարմիններում.
5) մասնակցել հանրակրթական ծրագրերի իրականացման և դրանց արդյունավետության գնահատման գործընթացին,
6) մասնակցել ուսումնական հաստատության ներքին գնահատմանը,
7) մասնակցել ուսումնական հաստատության կառավարմանը՝ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով:
Սովորողի ծնողն ունի նաև ՀՀ օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:
Սովորողի ծնողը պարտավոր է՝
1) երեխայի համար ընտանիքում ապահովել համապատասխան պայմաններ կրթություն ստանալու համար,
2) մշտապես հոգալ երեխայի ֆիզիկական առողջության և հոգեկան վիճակի մասին, ստեղծել համապատասխան պայմաններ երեխայի հակումների և ընդունակությունների զարգացման, կրթական կարիքների բավարարման համար,
3) հարգել երեխայի արժանապատվությունը, դաստիարակել աշխատասիրություն, բարություն, ընկերասիրություն, հանդուրժողականություն, գթասրտություն, հարգալից վերաբերմունք ընտանիքի, մեծահասակների, պետական և մայրենի լեզվի, ժողովրդական ավանդույթների և սովորույթնեիի նկատմամբ,
4) դաստիարակել հարգանք ազգային, պատմական, մշակութային արժեքների և հայրենիքի նկատմամբ, հոգատար վերաբերմունք պատմամշակութային հարստության և շրջակա միջավայրի նկատմամբ, հանդուրժողական վերաբերմունք այլ ժողովուրդների և մշակույթների նկատմամբ,
5) դաստիարակել հարգանք ուսումնական հաստատության և մանկավարժական աշխատողների նկատմամբ,
6) սույն օրենքի 15-րդ և 16-րդ հոդվածներով սահմանված ժամկետներում երեխային բերել