3) հարգել երեխայի արժանապատվությունը, դաստիարակել աշխատասիրություն, բարություն, ընկերասիրություն, հանդուրժողականություն, գթասրտություն, հարգալից վերաբերմունք ընտանիքի, մեծահասակների, պետական և մայրենի լեզվի, ժողովրդական ավանդույթների և սովորույթների նկատմամբ,
4) դաստիարակել հարգանք ազգային, պատմական, մշակութային արժեքների և հայրենիքի նկատմամբ, հոգատար վերաբերմունք պատմամշակութային հարստության և շրջակա միջավայրի նկատմամբ, հանդուրժողական վերաբերմունք այլ ժողովուրդների և մշակույթների նկատմամբ,
5) դաստիարակել հարգանք ուսումնական հաստատության և մանկավարժական աշխատողների նկատմամբ,
6) սահմանված ժամկետներում երեխային բերել ուսումնական հաստատություն /իսկ տուն ուղեկցե՞լը/,
7) հատուցել իր, ինչպես նաև իր երեխայի կողմից ուսումնական հաստատությանը հասցված վնասը,
8) սովորողին զերծ պահել ծխախոտ, ոգելից խմիչքներ, հոգեմետ նյութեր, զենք, զինամթերք, թունավոր, պայթուցիկ, ինչպես նաև օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ արգելված այլ նյութեր օգտագործելուց:
Մեր կարծիքով՝
ա/շարադրված դրույթների պահանջների մի մասը պետք է կարգավորվի ՀՀ ընտանեկան օրենսգրքով,
բ/ սահմանված պարտավորությունների կատարումը բազմաթիվ ծնողների համար անհաղթահարելի է: Նման պարտավորություններ պետք է ունենան և կրեն նաև ուսումնական հաստատությունը և մանկավարժները,
գ/առավել զավեշտական է 8-րդ կետի շարադրանքը, որից հետևում է, որ սովորողն անարգել կարող է հոգեմետ նյութեր, զենք, զինամթերք, թունավոր, պայթուցիկ նյութեր պահել, կամ տարածել, որոնք քրեական հանցագործություններ են: Բացի այդ, թվարկվածների մեջ չի մտցված թմրամիջոցները, որը կարող են ոչ միայն պահել, այլև՝ օգտագործել:
«Բուհական և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 17-ի 5-ից 7-րդ մասերով սահմանված է, որ՝
- բարձրագույն ուսումնական հաստատության սովորողը պարտավոր է կատարել բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ և ներքին կարգապահության կանոններով սահմանված պարտականությունները:
Բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ և ներքին կարգապահության կանոններով նախատեսված պարտականությունների խախտման դեպքում սովորողի նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական տույժեր՝ ընդհուպ բարձրագույն ուսումնական հաստատությունից հեռացնելը՝ ներքին ակտերով սահմանված դեպքերում և կարգով: Արգելվում է սովորողներին հեռացնել հիվանդության, արձակուրդում /ակադեմիական արձակուրդի կամ հղիության և ծննդաբերության կամ մինչև երեխայի երեք տարեկանը նրան խնամելու համար արձակուրդում/ գտնվելու ընթացքում:
Մեր կարծիքով, նախ հստակ օրենսդրական կարգավորման պետք է ենթարկել բոլոր այն դեպքերը, որոնք շոշափում են սովորողների շահերը:
Գլուխ 2-ում նշել էինք, որ առավել ևս պետք է օրենքով սահմանվի, թե կոնկրետ ո՞ր դեպքերում ուսումնական հաստատությունը կարող է իր նախաձեռնությամբ ուսումնական հաստատությունից հեռացնել վճարովի համակարգում սովորողին: Դրա համար անհրաժեշտ է առաջինը սահմանել բոլոր այն դեպքերի ամփոփ ցանկը, երբ ուսումնական հաստատությունը կարող է ուսանողին հեռացնել: Առավել զգուշորեն պետք է մոտենալ այն դեպքերին, երբ ուսումնական հաստատության վճարովի սովորող, ներքին կանոնակարգը չպահպանած անձը հեռացվում է բուհից «Բուհի անունն արատավորելու» պատրվակով, մանավանդ այն դեպքերում, երբ այդ արարքը կրթական գործունեության հետ կապ չունի և տեղի է ունեցել ուսումնական հաստատության