Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է



«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության» մասին օրենքը ենթադրում է կարգապահության խախտման այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են՝

1. ուսանողի կողմից բարձրագույն ուսումնական հաստատության կողմից սահմանված պարտավորությունների խախտումը,

2. ուսանողի կողմից բարձրագայն ուսումնական հաստատության ներքին կանոնադրությամբ սահմանված պարտավորվածությունների խախտումը:

Այսպիսով, կրթության մասին օրենսդրության մեջ բացակայում է՝

1. կրթական ոլորտում «կարգապահության խախտումներ» հասկացության հստակ սահմանումը, ինչը բավականին դժվարացնում է հասկանալ այն, թե վարքապահվածքի հակաիրավական ինչպիսի գործողությունները կարող են համարվել կարգապահության խախտումներ և ինչպիսի հատկանիշներով կարելի է տարբերել կարգապահական /աշխատանքային/ խախտումները վարչականից կամ քաղաքացիաիրավականից,

2. չկան հատուկ սանկցիաներ, որոնք կարող են կիրառվել կրթական իրավունքի նորմերը խախտողների նկատմամբ,

3. չհամակարգված և ամփոփ չեն կարգապահական խախտումների բաղադրիչները, որոնց պատճառով կրթական համակարգում իրավակարգի պահպանման մեջ գոյություն ունի անպատժելիություն:

Առաջին հերթին, կրթական օրենսդրության մեջ բացակայում են օրենքով սահմանված մի շարք պարտավորությունների խախտման համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու նորմերը: Օրինակ՝ թեև կրթության տարբեր աստիճանների ՀՀ օրենքներով արգելված է կրթական հաստատության սովորողներին կրթական ծրագրով չնախատեսված աշխատանքներում ներգրավվելը, որի համար կարող է օրինակ ծառայել մանկավարժի կամ կրթական հաստատության վարչական աշխատողների կողմից սովորողներին հասարակական, հասարակա-քաղաքական կազմակերպությունների, կուսակցությունների մեջ բռնի կամ իրենց գրաված դիրքի հարկադրմամբ դրանցում ներգրավվելը, սակայն նախատեսված չէ որևէ դրույթ այդպիսի արգելքների խախտման համար:

Այսպիսով, սահմանված կամ չսահմանված պատասխանատվությունների մի մասը չեն աղերսվում, անգամ հակասում է կրթության ոլորտի միջազգային իրավունքի նորմերին:

Երկրորդ հերթին, կրթական օրենսդրությունը չունի այնպիսի նորմեր, որոնք կապված են ուսումնական հաստատության ղեկավարներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ: Հայտնի չէ, ո՞վ և ի՞նչ կարգով, ինչպիսի՞ գործողությունների համար կարող է ուսումնական հաստատության ղեկավարին ենթարկել կարգապահական պատասխանատվության: Այս հարցերի շուրջ օրենսդրության մեջ եղած բացթողումները ծնում են երկու լրացուցիչ բացասական հետևանքներ.

1. Իրավական նորմերի խախտման դեպքում ուսումնական հաստատության ղեկավարների անօրինական գործողություններ թույլ տալը և անպատժելիությունը հավանական է դարձնում սովորողների և մանկավարժների իրավունքների ոտնահարումը: Իր հերթին այս բացը ուսումնական /կրթական/ հաստատությունների ղեկավարների համար ստեղծում է հակաիրավական որոշումների կայացման և անօրինական գործողությունների կատարման «խթանիչ» հնարավորություններ:

2. Մյուս կողմից, կրթական հաստատության ղեկավարների համար օրենսդրական բացերը, անբավարար իրավական կարգավիճակը նրանց խոցելի են դարձնում կրթական համակարգի մարմինների և հիմնադիրների առջև, որոնք էլ, իրենց հերթին, կարող են ընդունել սուբյեկտիվ, ինքնակամ որոշումներ նրանց նկատմամբ:

Երրորդ հերթին՝ սովորողների կարգապահական խախտումները բնութագրող գործողությունների որոշման հարցերն ամբողջությամբ հանձնված են կրթական հաստատության հայեցողությանը, որն ինքնուրույն է որոշում իր ներքին կանոնակարգը և սեփական հայեցողությամբ էլ ձևավորում այդ պահանջները, սովորողների ոտնձգության տեսակները, որոնք ինքը համարում է որպես կարգապահական խախտում: Օրինակ՝ որոշ բարձրագույն ուսումնական հաստատություններում