Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որը, որպես կանոն, բաղկացած է այն պատասխանաաու անձանցից, ովքեր ձևավորվում են հաստատության ղեկավարի գրավոր կամ բանավոր հրամանով։ Սակայն այդպիսի հանձնաժողովների կողմից կատարվող հետաքննությունները, հաճախ, միակողմանի են անցկացվում՝ ավելի շատ հակված լինելով մեղադրական եզրակացություն տալուն։

Այդ պատճառով, հետաքննության օբյեկտիվությունը և լիարժեքությունը բարձրացնելու նպատակով ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության /UNESCO/ «Բարձրագույն կրթական հաստատության մանկավարժական կադրերի կարգավիճակի մասին» 1997 թվականին նոյեմբերի 11-ի Երաշխավորությունը նախատեսում է կարգապահական հետաքննությունների անցկացում՝ կրթական հաստատության պրոֆեսորադասախոսական կազմի ուժերով։

Մեր կարծիքով, ինչպես նշել էինք վերևում, կարգապահական այն արարքները, որոնք իրենց մեջ չնչին խախտումներ են պարունակում, պետք է անցկացվեն և միանձնյա որոշվեն կրթական հաստատության ղեկավարի կողմից, մնացած կարգապահական արարքների դեպքում՝ մանկավարժական, պրոֆեսորադասախոսական խորհրդի կազմից ընտրված անձանց։ Դրանց մեջ կարող են մտնել այն աշխատողները, ովքեր աշխատանքային կոլեկտիվում մեծ հարգանք են վայելում, ունեն բազմամյա աշխատանքի փորձ, կարողանում են ճիշտ և արդարացի գնահատել իրավիճակը։ Բարձրագույն ուսումնական հաստատությունում այդպիսի հանձնաժողովը կարող է ձևավորվել նաև ուսանողական խորհրդի որոշմամբ։ Հանձնաժողովի մասնագիտական կազմը որոշում է ուսումնական հաստատության խորհուրդը՝ կախված կարգապահական խախտման ծանրությունից, տեսակից և հետաքննության անցկացման ժամկետից։ Ամեն դեպքում, հանձնաժողովի կազմը չպետք է 5-ից գերազանցի։

Կարևոր հարցերից է նաև, թե արդյո՞ք պետք է մանկավարժների և պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված հանձնաժողովին սովորողների կարգապահական պատասխանատվության հարցերով զբաղվելու իրավասություն վերապահել։

Մեծ մասամբ, սովորողների կատարած կարգապահության խախտումների թիվը բավականին մեծ է, սակայն դրանք շատ սովորական են և հասարակ՝

  • դասերից և լեկցիաներից ուշանալը կամ բացակայելը, գործնական պարապմունքներին

չներկայանալը,

  • դասախոսական և այլ պարապմունքների ժամանակ կարգապահության խախտումը,
  • առանց թույլտվության պարապմունքների կեսից դուրս գալը և չվերադառնալը,
  • միմյանց հետ վիճաբանելը, ծեծկռտուքը և այլն։

Դրա համար, ընդհանուր առմամբ, կարգազանց սովորողների կատարած արարքների կամ ուսումնական հաստատությանը պատճառած վնասի հարցերով անցկացվող հետաքննությունը ուսումնական հաստատության ղեկավարի հրահանգին համապատասխան կատարում են ուսումնական հաստատության պատասխանատու անձինք։ Մանկավարժական աշխատակիցների թվից բաղկացած հանձնաժողով պետք է ստեղծել հետևյալ անհրաժեշտությունների դեպքերում՝

1. սովորողների խմբի կողմից կատարված կարգապահական զանցանքի հետաքննության,

2. կրթական հաստատությունից սովորողի հեռացման հարց դնելու,

3. սովորողների բողոքները դիտարկելու դեպքերում։ Կարգապահական զանցանքների հետաքննության համար հանձնաժողովի կազմի մեջ պետք է մտնեն նաև սովորողների ներկայացուցիչներ. դա լրացուցիչ պայմաններ է ստեղծում հետաքննության օբյեկտիվության համար։

Այս հարցերին օրենսդրական լուծում տալու ընթացքում օրենսդիրը պետք որոշի, թե ինչպիսի եզրույթներ օգտագործի և դրանց տա իրավաբանական ուժ։ Մեր կարծիքով, պետք է օգտագործել այնպիսի եզրույթներ, որոնք չպետք է համընկնեն քրեական իրավունքի եզրույթների հետ /օրինակ՝ վկա-ականատես, նյութ-տեղեկություն, տվյալներ, հետաքննություն, քննություն-ուսումնասիրում և այլն/։

Հանձնաժողովի անդամներն իրավունք պետք է ունենան ծանոթանալ հետաքննվող զանցանքին վերաբերող բոլոր տվյալների հետ, սովորողներից, աշխատողներից և հաստատության պատասխանատու անձանցից պահանջել գործին առնչվող տվյալներ։ Կարգապահական զանցանքի