Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վկաները պարտավոր են ճիշտ տեղեկություններ տալ հանձնաժողովի անդամներին և հաստատության ղեկավարին: Տվյալ պարտավորությունը չպետք է վերաբերի այն անձին, ով կասկածվում է տվյալ կարգազանցության արարքի մեջ, կամ նրա ամուսնուն կամ նրա մոտ հարազատներին:

Հավաքելով գործի հետ կապված ամբողջ տվյալները՝ հանձնաժողովն իր բոլոր անդամների ստորագրությամբ կազմած գործող օրենսդրության հետ համահունչ դարձրած եզրակացությանը, ինչպես նաև հանձնաժողովի առանձին անդամների ունեցած հատուկ կարծիքի հետ (եթե, իհարկե, դրանք կան), ուղարկում են ուսումնական հաստատության ղեկավարին: Հանձնաժողովն իր եզրակացության մեջ անպայման պետք է նշի, թե օրենքի /եթե արդեն այդ մասին օրենսդիրն ընդունած կլինի համապատասխան նորմեր/ ո՞ր նորմն է խախտվել: Շատ լավ կլինի, եթե մշակվի և հաստատվի եզրակացության նմուշ, որում կսահմանվեն այն բոլոր հարցադրումները, որոնց հանձնաժողովը պարտավոր է պատասխանել:

Մեղավոր անձի նկատմամբ կարգապահական տույժի կիրառման կամ նրան նյութական պատասխանատվության ենթարկելու որոշում ընդունելու իրավունքը պատկանում է միայն կրթական հաստատության ղեկավարին, ով որոշում կայացնելիս ելնելու է հանձնաժողովի կայացրած եզրակացությունից: Անհրաժեշտության դեպքում, ուսումնական հաստատության ղեկավարը կարող է բանավոր ճշգրտումներ կատարել հանձնաժողովի անդամների և պատասխանատվության ենթակա անձի հետ:

Որոշումը կայացվում է գրավոր՝ հրամանի տեսքով, և պետք է լինի պատճառաբանված: Ամեն դեպքում նրանում պետք է պարունակվի քաղվածք՝ կրթության օրենսդրության խախտված նորմի վերաբերյալ:

Կարգապահական տույժի կիրառման դեպքում պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքները, որոնցում կատարվել է զանցանքը, մեղավորի վերաբերմունքը ուսման, աշխատանքի, ինչպես նաև իր կատարած արարքի նկատմամբ: Որոշում կայացնելիս մեղավոր անձը անպայման պետք է տեղեկացնի իր որոշման բողոքարկման կարգի մասին, և հրամանի մեկ օրինակը պարտադիր կերպով սովորողին /աշխատողին/ հանձնի ստորագրությամբ, իսկ անձի մեղավոր չճանաչելու դեպքում՝ նրան հայտարարի այդ մասին:

Կրթության մասին օրենսդրության մեջ պետք է ներառվեն նաև մեղավոր անձի բարի անունը, պատիվը և արժանապատվությունը պաշտպանող իրավական երաշխիքները, որոնք արդեն մշակել և ընդունել է իրավագիտությունը: Նյութական և կարգապահական պատասխանատվության ենթարկված անձին տեղեկացնելու հիմնական իրավունքների շարքին են դասվում հետևյալ իրավունքները՝

  • ծանոթանալ ոաումնասիրության /հետաքննության/ ընթացքին կամ հանգամանքներին,

տալ բացատրություններ, ներկայացնել ապացույցներ, այս կամ այն հարցի վերաբերյալ բերել բողոքներ,

  • հրաժարվել բացատրություններ տալուց: Այս դեպքում, հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովը և ուսումնական հաստատության ղեկավարը արձանագրություն են կազմում պատասխանատվության ենթարկվող անձի մասին, որ նա հրաժարվում է բացատրություններ տալուց.
  • օգտվելու փաստաբանի /իրավաբանի/ ծառայություններից.
  • նախքան ուսումնական հասատատության ղեկավարի համապատասխան որոշում կայացնելը պահանջել, որպեսզի չհրապարակվի հանձնաժողովի եզրակացության արդյունքները,
  • մեկ կարգապահական զանցանքի համար կարգապահական տույժի ենթարկվել միայն

մեկ անգամ: Սակայն տվյալ իրավունքը չի բացառում, որ տվյալ մեղավոր անձի նկատմամբ նույն այդ արարքի համար կիրառվի մի քանի տեսակի պատիժներ, եթե այդպիսիք կսահմանվեն օրենքով,

  • կայացրած որոշման դեմ բողոքարկելու իրավունքը:

«Կրթության մասին» ՀՀ օրենքում նախատեսվելիք «Կրթական հարաբերությունների մասնակիցների նկատմամբ նյութական և կարգապահական պատասխանատվության կիրառումը» ինստիտուտում անհրաժեշտ է նախատեսել ուսումնական հաստատության ղեկավարի՝ նյութական