Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որպես առաջին քայլ, պետք է քննվի բուհերի և արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների բողոքների դիտարկման հանձնաժողովների դուրսբերումը ուսումնական այդ հաստատությունների սահմաններից՝ ապահովելու համար այդ հարցերի անկողմնակալ քննարկումը, օրինակ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության վարչության և այլ ենթակա մարմիններից դուրս, և ոչ թե՛ կից: Թե, ըստ երևույթին, նախարարությունն իսկապես հավատացած է, որ դրանք կարող են օբյեկտիվ արդյունքներ ցուցաբերել աշխատել թափանցիկ և արդար՝ ցանկացած կազմով:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը դպրոցների շրջանավարտների պետական /ամփոփիչ/ ատեստավորման և բուհերի ընդունելության քննություններ հանձնելու ընթացակարգի կատարելագործման ուղիներից մեկը երկար ժամանակ համարում էր միասնական պետական քննությունների հանձնումը դպրոցներում, հավանաբար, 2010 թվականը դրա կիրառման աոաջին տարին լինելով, էական դրական արդյունքներ չտվեց, իսկ 2011 թվականին դպրոցի շրջանավարտներ չլինելու պատճառով, հնարավոր չէ որևէ համեմատական եզրակացություն անել: Ակնկալվում է, որ հաջորդ տարիներին այս միջոցառման շնորհիվ հնարավոր կլինի նշանակալիորեն բարձրացնել դպրոցների շրջանավարտների գիտելիքների մակարդակի գնահատման օբյեկտիվությունը, որով բուհերի ընդունելության քննությունները վերացնելը կլինի արդարացված: Այժմ, որևէ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունվելու համար հիմք են հանդիսանում միասնական պետական քննության հանձնման արդյունքները:

Այսպիսով, իրավաբանական փաստերի համակարգը բավականին բարդ է և ներառում է իրավաբանական փաստերի իրավունքի գրեթե բոլոր հայտնի տեսությունները:

«Կրթության մասին» ՀՀ օրենքը չի ապահովում իրավաբանական փաստերի ինստիտուտի լիարժեք կարգավորում: Կրթական հարաբերություններ ձևավորող հիմնական իրավաբանական փաստերը հաստատելու իրավունքը ուսումնական հաստատություններին ընձեռելը, դրանց փոփոխություններն ու դադարեցումը հանգեցնում են այդ փաստերի համակարգի չարդարացված ընդլայնման:

Կրթական հարաբերությունների, դրանց բոլոր բաղադրիչների, ինչպես նաև իրավաբանական փաստերի համակարգի նորմատիվ իրավական կարգավորումը իրականացվում է մի շարք օրենքների միջոցով:

Կրթական հարաբերությունների բոլոր բաղադրատարրերի և դրանց վրա ներգործող իրավական փաստերի նորմատիվ իրավական կարգավորումը հարկավոր է իրականացնել միասնական՝ ստեղծվելիք կրթության մասին օրենսգրքով, այլ ոչ թե բազմաթիվ օրենքներով, անգամ այլ նորմատիվ իրավական /ենթաօրենսդրական/ ակտերի օգնությամբ: Մասնավորապես՝ այդ օրենսգրքում պետք է ընդունել գիտական աստիճանների և կոչումների շնորհման մասին հոդվածներ:

Բուհերի շրջանավարտների, թեկնածուական և դոկտորական թեզերի պաշտպանության պետական որակավորման բարձրացման նպատակով անհրաժեշտ է անընդհատ կաւոարելագործել ատեստավորման գործընթացը: Իրավաբանական փաստերի հետագա զարգացումը, որն ազդում է կրթական հարաբերությունների հարաշարժ զարգացման վրա, կիրականացվի կրթական իրավունքի շրջանակներում: Այս հարցում, ո՛չ ուղիղ, ո՛չ անուղղակի ձևով վարչական և քաղաքացիական կամ իրավունքի այլ ճյուղեր կապ չունեն կրթական իրավունքի հետ: Այս ճյուղի առարկայի մեջ են մտնում այն համալիր ինստիտուտները, որոնք ձևավորվում են այս և այլ իրավունքի ճյուղերի խաչաձևման /խաչասերման/ ընթացքում: Կարելի է նշել, որ վերջիններս իրավաբանական գրականության մեջ լավ ուսումնասիրված չեն, և հատուկ ոաումնասիրության կարիք ունեն: