Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


արտոնությունների ընձեռման, աշխատանքային ստաժի, արձակուրդների, համատեղության հետ կապված հարաբերությունները: Կրթական ոլորտում ծագող աշխատանքային հարաբերությունների մեծ մասը ուղղակիորեն կարգավորվում է աշխատանքային օրենսդրության նորմերով՝ առանց կրթական ոլորտի համար ինչ-որ համապատասխան լրացումների կամ հասցեականացման:

Կրթական ոլորտում ուղղակիորեն գործում են աշխատանքային իրավունքի այնպիսի ինստիտուտների նորմերը, որոնք կարգավորում են աշխատանքային կարգապահությունը, աշխատանքի պաշտպանությունը, կանանց և երեխաների աշխատանքը, աշխատանքային վեճերը, աշխատանքային օրենսդրության պահպանման վրա իրականացվող հսկողությունն ու վերահսկողությունը, կարգապահական տույժերի մեծ մասը:

Սակայն, պետք է նկատի ունենալ, որ աշխատանքային իրավունքի համալիր նորմերն ամբողջությամբ չէ, որ հնարավորություն են տալիս կարգավորելու կրթական ոլորտում ծագող աշխատանքային հարաբերությունները:

Կրթական և աշխատանքային իրավունքի ճյուղերի համալիր ինստիտուտների պահանջարկն առաջանում է այնտեղ, որտեղ գոյություն ունեն աշխատանքային իրավունքում բացթողումներ, կամ տվյալ հարաբերությունները գտնվում են համապասխան իրավունքի ճյուղի միջակայքում /սահմանում/, կամ դրանցից որոշ նորմեր վերցնելով կրթական իրավունքի համար սահմանում են առանձին իրավական ռեժիմ՝ կրթական համակարգի առանձնահատկությունները համարժեք կարգավորելու նպատակով:

Նկատի ունենալով, որ դրանք սահմանում են կրթության սուբյեկտներին ներհատուկ մասնավոր դեպքերի համար իրավական կարգավորման առանձին ռեժիմ, դրանք առ այսօր գիտական բանավեճի տեղիք չեն տվել:

Կրթության տարբեր աստիճանների /մակարդակների/ ՀՀ օրենքները կոնկրետացնում, հասցեականացնում, հստակեցնում են ուսումնական հաստատությունների իրավասություններն աշխատանքային իրավունքի ոլորտում՝ նրանց տալով սահմանված չափորոշիչներով այդ հաստատությունների կադրերի ընդունման և համալրման, կադրերի տեղաբաշխման, կադրերի վերապատրաստման իրավունք: Ուսումնական հաստատությունները սեփական ֆինանսական միջոցների սահմաններում ինքնուրույն են հաստատում աշխատողների աշխատավարձի պաշտոնային դրույքաչափերը, ինչպես նաև դրամական պարգևատրումները կամ լրացուցիչ հավելավճարները: «Բուհական և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 25-ը ուղղակիորեն սահմանում է բուհի աշխատողների աշխատանքի վարձատրությունը, այսպես՝

Բարձրագույն ուսումնական հաստատությունն իր աշխատողների աշխատանքի վարձատրության համար նախատեսված և ունեցած ֆինանսական միջոցների սահմաններում ինքնուրույն է որոշում աշխատանքի վարձատրության ձևը և համակարգը, լրավճարների, հավելումների, պարգևատրումների և նյութական խրախուսման այլ միջոցների չափերը, ինչպես նաև բոլոր տարակարգերի աշխատողների աշխատավարձի դրույքաչափերը՝ առանց աշխատավարձի առավելագույն դրույքաչափեր սահմանելու:

Բարձրագույն ուսումնական հաստատության աշխատողին աշխատավարձի դրույքաչափը վճարվում է աշխատանքային պայմանագրով նախատեսված գործառնական պարտականությունների և աշխատանքների կատարման համար:

Բարձրագույն ուսումնական հաստատության կրթական գործունեությունն ապահովելու նպատակով պետական բյուջեից հատկացվող և ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից ստացվող միջոցների հաշվին պետական, օտարերկրյա պետությունների մասնակցությամբ ստեղծված բարձրագույն ուսումնական հաստատությունները ինքնուրույն ձևավորում են աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդ:

Ուսումնական հաստատությունների աշխատողների աշխատանքային իրավունքի իրացման համար նրանց նման իրավասություններ ընձեռելը ստեղծում է լրացուցիչ իրավական երաշխիքներ՝ իրենց ակադեմիական ազատությունների իրացման ապահովման համար: Ինչպես ցույց են