Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կառավարման լիազորված մարմնին:

Բացի այդ, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 25-ի 3-4 մասերը սահմանում են՝ որ պետական ուսումնական հաստատության ուսուցչի մեկ դրույքի լրիվ ուսումնական ծանրաբեռնվածությունը (դասավանդման ծավալը) չի կարող գերազանցել շաբաթական քսաներկու դասաժամը:

Պետական ուսումնական հաստատության վարչական աշխատողը համապատասխան որակավորման դեպքում համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչև ութ դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:

Այսպիսով, կրթական ոլորտի վերը թվարկված աշխատողների՝ առողջական, հոգեբանական վիճակի պատճառը զգայական ծանրաբեռնվածությունն է, որ հետագայում հանգեցնում է մասնագիտական աշխատունակության նվազման կամ կորստի, ու մինչև երկարամյա կամ ընդհանուր հիմունքներով տարիքային կենսաթոշակի նշանակման համար անհրաժեշտ տարիքի լրանալը, որպես նյութական ապահովության լրացուցիչ տեսակ, օրենսդիրն այդպիսի կատեգորիայի աշխատողների համար նրանց տրամադրում է աշխատաժամանակի շաբաթական կրճատում և տարին մեկանգամյա երկարացված վարձատրվող արձակուրդ:

Օրենսդիրը ՀՀ աշխատանքային օրենսգրքում նման դրույթ ամրագրելով, հնարավորություն է ընձեռել այլ օրենքով արձակուրդների տրամադրման ժամկետներ սահմանել, հետևաբար, կրթության տարբեր աստիճանների մասին ՀՀ օրենքներում դրանք ամբողջական ամրագրվելով,: ինքնաբերաբար մտնում են կրթության իրավունքի առարկայի մեջ: Օրենսդրի այս քայլը մեկ ապացույց է, որ այս նորմերը ՀՀ աշխատանքային իրավունքի հետ կրթության իրավունքում կազմում են համալիր ինստիտուտ:

Մեր կարծիքով, օգտագործման տեսանկյունից առավել նպաստավոր իրավիճակում կգտնվեն կրթության ոլորտի աշխատողները, եթե նրանց հնարավորություն ընձեռվի հեշտությամբ ծանոթանալ կրթության ոլորտում աշխատանքային իրավունքի իրացման առանձնահատկութունների հետ, քանի որ աշխատանքային օրենսգիրքը հնարավորություն չունի առանձին գլուխներով սահմանել յուրաքանչյուր հատուկ մասնագիտության տեր աշխատողների աշխատանքային հարաբերությունների առանձնահատկությունները: Դրա համար նպատակահարմար ենք համարում այդ ոլորտին ներհատուկ հարաբերությունները կարգավորել «Կրթության մասին ՀՀ» օրենքի առանձին գլխում, որում կսահմանվեն՝

ա/ մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավական հիմքերը,

բ/ հանրակրթության ոլորտի աշխատողների աշխատանքային պայմանագիրը և դրա ժամկետները,

գ/բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատությունների պրոֆեսորադասախոսական կազմի հետ կնքվող աշխատանքային պայմանագրում հիմնական ամրագրվող կողմերի իրավասությունները և դրա ժամկետները,

դ/մանկավարժական աշխատողների աշխատաժամանակի տևողությունը,

ե/ ամենամյա հիմնական և երկարացված վարձատրվող արձակուրդների տևողությունը,

զ/ աշխատատեղը պահպանելու պայմանով, երկարատև, մեկ ուսումնական տարի իր հաշվին չվճարվող արձակուրդ տրամադրելու պայմանները,

է/ առանձին հոդվածով պետք է սահմանել նաև մանկավարժի աշխատանքային պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու և աշխատանքից ազատելու լրացուցիչ հիմքերը,

ը/ կրթության ոլորտի մանկավարժական աշխատողների, պրոֆեսորադասախոսական կազմի /դեկանի, ամբիոնի վարիչի, ռեկտորի, պրոռեկտորի կամ մասնաճյուղի տնօրենի, ղեկավարի համատեղության աշխատանքի իրավունքի հարցերը:

Նկատի ունենալով, որ աշխատանքային օրենսգիրքը չի կարգավորում սկզբունքային նշանակություն ունեցող այլ հարցեր, առաջարկվում է նաև՝

1. ուսումնական հաստատության կանոնադրության կամ մասնագիտական էթիկայի կանոնների խախտման մեջ մեղադրվող մանկավարժների և կրթության ոլորտի վերը թվարկած աշխատողների համար ծառայողական /մասնագիտական/ քննության անցկացում, ինչպես նաև էթիկայի