Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են գիտահետազուոական աշխատանքներ,

2) տարբեր կրթական գիտահետազոտական ծառայություններ մատուցող կենտրոնները, անչափահասների համար սոցիալ-մանկավարժական-վերականգնողական գիտահետազոտական կենտրոնները և այլն,

3) պետական, վարչական մարմինները և դրանց ստորաբաժանումները, հիմնարկները,

4) բուհերն ու նրանց առանձին ստորաբաժանումները,

5) մարդիկ, ովքեր զբաղվում են կրթական գործունեությամբ, որպես մասնագետ կամ հասարակական սկզբունքներով: Նրանց կարելի է բաժանել երկու խմբի՝

> մանկավարժներ՝ ուսուցիչներ, դասվարներ, դաստիարակներ, մարզիչներ, ինչպես նաև նրանք, ովքեր նպաստում են գիտելիքների, ունակությունների, հմտությունների ամրապնդմանը՝ ուսանողական գիտագործնական պարապմունքների ղեկավարներ և այլ աշխատողներ, ովքեր նպաստում են ուսանողների գործնական գիտահետազոտական պարապմունքների անցկացմանը զանազան հաստատություններում:

> Կրթական իրավունքի հետազոտողները: Գիտական աշխատողները վերլուծում են կրթական ոլորտի իրավական կարգավորման վիճակը՝ օգտագործելով տարբեր մեթոդներ, մշակում գիտակրթական ծրագրեր, հրատարակում գիտական հաշվետվություններ, գրում գրքեր, դասագրքեր, մենագրություններ, դասընթացներ, ուսումնական ձեռնարկներ, հոդվածներ, մշակում մեթոդիկաներ, կրթական տարբեր հիմնախնդիրների վերաբերյալ կրթության ոլորտի գործնական աշխատողների, ծնողների, գործատուների մեջ կատարում սոցիոլոգիական հարցումներ և հետազոտություններ, այնուհետև, վերլուծելով դրանք, հրապարակում հետազոտությունների արդյունքները, որոնցում ներառվում են նաև իրենց կրթական իրավունքում և օրենսդրության համակարգում կատարվելիք փոփոխությունների կամ նորերի ընդունման առաջարկությունները: Այս գործընթացում մեծ դեր են կատարում բուհերի ամբիոնները, գիտական հիմնարկները, գրադարանները, կրթական հիմնախնդիրների վերաբերյալ մագիստրոսական թեզերը, թեկնածուական, դոկտորական ատենախոսությունները և պաշտպանության խորհուրդները, անհատ հետազոտողները:


Գլուխ 7.3. Կրթական իրավունքը գիտությունների համակարգում

7.3.1. «Կրթական իրավունք» գիտության կապն այլ գիտությունների հետ

Մյուս գիտությունների հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը որոշվում է՝ մի կողմից նրանով, որ կրթական իրավունքի առարկան հանդիսանում է բարդ երևույթ, որի բնույթի և հարաշարժի վրա ազդում են, փաստորեն, առանձին վերցրած յուրաքանչյուր անհատի, միկրոմիջավայրի, հասարակական կյանքի բոլոր կողմերը, կրթական իրավահարաբերությունների ամբողջությունը, որոնց մեջ ներառված են մարդիկ՝ իրենց կրթություն ստանալու ընթացքում: Իրենց հերթին՝ հասարակության մեջ տեղի ունեցող տարատեսակ սոցիալ-տնտեսական, քաղաքական գործընթացները, ժողովրդագրական իրադրության փոփոխությունների բնույթը և միտումները ազդեցություն են գործում կրթական համակարգի բոլոր բնագավառների վրա, մեծապես որոշելով սոցիալ-տնտեսական, քաղաքական, իրավական և այլ գործընթացների ընթացքը: Այս երկակի փոխադարձ կապերը որոշում են կրթական իրավունքի և այլ իրավունքի ճյուղերի, մյուս մասնագիտությունների գիտնականների փոխադարձ հետաքրքրությունների շրջանակները, ինչպես նաև՝ կրթական ոլորտում ընթացող և նոր ծագող գործընթացների բացատրության համար պայմանավորում հատկապես իրավունքի տարբեր ճյուղերի գիտությունների տվյալների օգտագործման անհրաժեշտությունը:

Այդպիսի փոխադարձ կապը հնարավորություն է ընձեռում տարբեր իրավունքի ճյուղերի մասնագիտությունների գիտնականներին համատեղ ուժերով անհրաժեշտաբար կատարելու խառը մասնագիտական հետազոտություններ, որոնց արդյունքները հանգեցնում են հատուկ առարկայական տիրույթների /համալիր ինստիտուտների/ վեր հանման և անգամ նոր ոլորտային գիտությունների