Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մյուս օրենքներով սահմանված մանկավարժների հիմնական իրավունքներն ու պարտականությունները:

Քննարկենք նախադպրոցական հաստատությունների հիմնական սուբյեկտների իրավասությունները:


8.3.2. Նախադպրոցական հաստատություն հաճախող երեխայի իրավունքները

1. Նախադպրոցական տարիքը երեխայի ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական կայացման ժամանակաշրջանն է:

Նախադպրոցական ուսումնական հաստատությունում երեխաների խմբերի համալրումը, որպես կանոն, իրականացվում է տարիքային, ընտանեկան և ազգակցական հատկանիշներով:

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների խմբերի խտությունը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

Նախադպրոցական տարիքային փուլերն են՝

ա) վաղ տարիք՝ մինչև 3 տարեկան,

բ) կրտսեր նախադպրոցական՝ 3-ից մինչև 5 տարեկան,

գ) ավագ նախադպրոցական՝ 5-ից մինչև 6 տարեկան:

Նախադպրոցական կրթության ծրագրերի իրականացման գործում գլխավոր դերը պետությունը վերապահում է ընտանիքին, պարտավորվելով պայմաններ ստեղծել ընտանիքում երեխաների համակողմանի զարգացման և խնամքի կազմակերպման համար: Ընտանիքին աջակցելու համար պետությունը ստեղծում է նախադպրոցական հիմնարկներ.

ա/ մսուրներ (2-3 տարեկան երեխաների համար),

բ/ մանկապարտեզներ (3-6 տարեկանների համար),

գ/ մսուր-մանկապարտեզներ (միացյալ):

Հաշվի առնելով երեխաների անհատական առանձնահատկությունները՝ պետք է իրականացնել տարբերակված պարապմունքներ բոլոր ուղղություններով: Հարկավոր է հաշվի առնել նաև ծնողների ցանկություններն ու հնարավորությունները: Մանկապարտեզները պետք է իրականացնեն մի շարք ծառայություններ, այդ թվում՝

  • երկարաժամկետ խմբեր,
  • կարճաժամկետ խմբեր,
  • շուրջօրյա խմբեր,
  • հանգստյան օրերի խմբեր,
  • բժշկական, առողջարարական և կրթական լրացուցիչ ծառայություններ մատուցելու համար:

«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 23-ը սահմանում է նախադպրոցական կրթության ոլորտում երեխաների իրավունքները:

Դրանք են՝

  • Հայաստանում նախադպրոցական տարիքի երեխաներն ունեն նախադպրոցական կրթություն ստանալու հավասար իրավունքներ:
  • Ծնողների կամ երեխաների օրինական ներկայացուցիչների ընտրությամբ երեխան կարող է նախադպրոցական կրթություն ստանալ՝

ա) նախադպրոցական ուսումնական հաստատություններում,

բ) ընտանիքում.

գ) անհատական մանկավարժական գործունեության միջոցով.

դ) նախադպրոցական կրթական ծրագիր իրականացնող այլ կազմակերպություններում՝ խնամքի, զարգացման, դաստիարակության և ուսուցման անվտանգ և առողջության համար անվնաս պայմանների առկայությամբ:

Նախադպրոցական կրթության ոլորտում երեխան իրավունք ունի՝

ա) մտավոր և հոգեկան զարգացմանը վնասող ցանկացած տիպի տեղեկատվությունից և քարոզչությունից