Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մշակութային արժեքների նկատմամբ,

բ) նախադպրոցական տարիքի երեխաների համար ապահովել նախադպրոցական կրթություն ստանալու անհրաժեշտ պայմաններ,

գ) մշտապես հոգալ երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջության մասին, ապահովել պատշաճ պայմաններ երեխաների հակումների և ընդունակությունների զարգացման համար,

դ) հարգել երեխայի արժանապատվությունը,

ե) երեխայի մեջ դաստիարակել աշխատասիրություն, հարգալրց վերաբերմունք ավագները, մայրենի լեզվի, ազգային ավանդույթների և սովորույթների, շրջակա միջավայրի նկատմամբ:

Երեխայի հաճախելը նախադպրոցական ուսումնական հաստատություն, ընտանիքին չի ազատում նրան ընտանեկան միջավայրում դաստիարակելու, զարգացնելու և կրթելու պարտավորությունից:

Ծնողները կամ նրանց օրինական ներկայացուցիչները հասարակության և պետության առջև պատասխանատվություն են կրում երեխայի զարգացման, դաստիարակության և ուսուցման, ինչպես նաև նրա կյանքի, առողջության և արժանապատվության պաշտպանության համար:

ՀՀ-ում նախադպրոցական տարիքի երեխաներն ունեն նախադպրոցական կրթություն ստանալու հավասար իրավունքներ:

Ծնողների կամ երեխաների օրինական ներկայացուցիչների ընտրությամբ երեխան կարող է նախադպրոցական կրթություն ստանա՝

ա) նախադպրոցական ուսումնական հաստատություններում,

բ) ընտանիքում,

գ) անհատական մանկավարժական գործունեության միջոցով,

դ) նախադպրոցական կրթական ծրագիր իրականացնող այլ կազմակերպություններում՝ խնամքի, զարգացման, դաստիարակության և ուսուցման անվտանգ և առողջության համար անվնաս պայմանների առկայությամբ:

Ծնողներն իրավունք ունեն և միաժամանակ պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների՝

ա) դաստիարակության համար,

բ) առողջության ու ներդաշնակ զարգացման համար,

գ) կրթության համար:

Նշված իրավունքներն ու պարտականությունները, որոնք ՀՀ օրենսդրությամբ անվանվում են ծնողական իրավունքներ (ՀՀ ընտանեկան օրենսգրքի հոդված 49), առավել մանրամասն կարգավորվում են ՀՀ ընտանեկան, քաղաքացիական, քրեական, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերով, «Կրթության մասին» ՀՀ օրենքով և իրավական այլ ակտերով:

Երեխայի դաստիարակության իրավունքն ամենահիմնականն է ծնողական իրավունքների մեջ: Իր երեխային դաստիարակելու իրավունքը ծնողի անձնական, անօտարելի իրավունքն է: Ծնողներն իրավազոր չեն երեխայի դաստիարակության իրավունքը փոխանցել որևէ մեկի կամ հրաժարվել այդ իրավունքից: Ծնողները կարող են երեխայի դաստիարակությունը ժամանակավորապես հանձնարարել այլ անձանց (քույր, տատ, պապ, դայակ և այլն), սակայն նրանք լիարժեք չափով պատասխանատու են մնում իրենց երեխայի զարգացման և դաստիարակության համար: Երեխային այլ ազգականների, կրթական կամ ուսումնական հաստատություններում դաստիարակության տալը ծնողներին չի ազատում երեխայի դաստիարակության և զարգացման մասին հոգալու պարտականությունից և պատասխանատվությունից: Ծնողները բոլոր այլ անձանց հանդեպ ունեն իրենց երեխաներին դաստիարակելու նախապատվության իրավունք (ՀՀ ընտանեկան օրենսգրքի հոդվ. 51, մաս 1):

ՀՀ օրենսդրությունը չի բացահայտում ու չի որոշակիացնում ծնողների կողմից իրենց երեխաների դաստիարակության խնդիրները, երեխաներին դաստիարակելու՝ ծնողների իրավունքների ու պարտականությունների բովանդակությունը: Նշվում են միայն երեխաների դաստիարակության հետ կապված ծնողների գործունեության հիմնական ուղղությունները՝ կարևորելով նրանց կողմից երեխայի առողջության, նրա ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման մասին հոգալը (ՀՀ ընտանեկան օրենսգրքի հոդված 51), իսկ թե ինչպես իրականացնել այդ ամենը,